Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան
Իրանն ու ԱՄՆ-ը փակ ձևաչափով բանակցություններ են վարում, և գրանցվել է առաջընթաց։ Այս մասին «ТАСС»-ին հայտնել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Ֆայսալ Նիյազ Թիրմիզին։Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թեհրանի և Վաշինգտոնի միջև շփումներում առաջընթաց կա՝ դիվանագետը դրական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ խորհրդակցություններն «ընթանում են հենց հիմա»։
Դեսպանը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք բանակցություններն անցկացվում են Իսլամաբադում։
«Դա հանրային տեղեկատվություն չէ, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։
