ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում որպես միջնորդ ներգրավված անձանց հաճախ անվանում են «դրածո միջնորդներ»։

«Դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հանցագործները հնարավոր միջնորդներին հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորումների։

Ամենից հաճախ առաջարկվում է.

 

• ստանալ գումար սեփական հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակին,
• ստացված գումարը փոխանցել այլ անձանց կամ կանխիկացնել,
• երրորդ անձանց տրամադրել սեփական հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների մուտքի տվյալները։

Կարևոր է հիշել, որ Ձեր բանկային քարտին, հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակին հասանելիություն այլ անձանց տրամադրելը կամ դրանց միջոցով ուրիշների դրամական միջոցները փոխանցելը կարող է հանգեցնել փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ Ձեր ներգրավմանը։ Նման գործողությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանց դիմաց վարձատրություն չեք ստացել կամ ամբողջությամբ չեք գիտակցել տվյալ սխեմայի իրական նպատակը։

Ինչպե՞ս պաշտպանվել.

• Մի՛ ընդունեք նմանատիպ առաջարկները, որոնց շրջանակում Ձեզանից պահանջվում է օգտագործել Ձեր հաշիվները, էլեկտրոնային փողի դրամապանակները կամ քարտերը.
• Մի՛ ստացեք, մի՛ փոխանցեք և մի՛ կանխիկացրեք այլ անձանց պատկանող դրամական միջոցները.
• Երբեք այլ անձանց մի՛ տրամադրեք Ձեր քարտի տվյալները, հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, մեկանգամյա հաստատման կոդերը կամ հեռավար մուտքի հնարավորությունը.
• Եթե ստացել եք նման առաջարկ, եղե՛ք զգոն և հրաժարվե՛ք դրանից։

Հիշե՛ք՝ Ձեր հաշիվները և ֆինանսական գործիքները նախատեսված են բացառապես Ձեր անձնական օգտագործման համար։ Դրանց տրամադրումը կամ օգտագործումը այլ անձանց կողմից կարող է Ձեզ ակամա դարձնել հանցավոր սխեմայի մասնակից։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում Վարդաշենի հացի արտադրամասում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են Թրամփը խոստացել է ռմբшկnծել Օմանը, եթե Սուլթանությունը միջամտի Իրանի հետ բանակցություններին Կարեն Դեմիրճյան փողոցում մի քանի օր երթևեկությունը կդադարեցվի Իրանի ԻՀՊԿ-ն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը «Եվրատեսիլ»-ը առաջարկում է նոր կանոններ՝ քաղաքական քվեարկությունը կրճատելու համար Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զnհերի և վիրավnրների թիվը նվազել է. ՆԳՆ Սիբիրյան խոցը գրոհել է Ադրբեջանը․ Սամուխի շրջանի գյուղերից մեկում անցակետ է տեղադրվել, կան հոսպիտալացվածներ Ռուսական ցորենով ևս 6 վագոն ուղևորվում է Հայաստան Ադրբեջանի տարածքով Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
Ամենաընթերցվածները