Ադրբեջանցին ավտոմեքենայում սպանել է 19-ամյա քրոջը
Ադրբեջանում՝ ավտոմեքենայի մեջ երիտասարդ աղջկա են սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Հաջիգաբուլում։ Պարզվել է 19-ամյա Զեյնաբ Գոջաևային սպանել է եղբայրը։ Վերջինս դանակով հարվածել է քրոջ պարանոցին։
Հանցագործության մեջ կասկածվողը կամավոր հանձնվել է ոստիկանությանը։
Քննությունը շարունակվում է։
