Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ

Երևանի «Արարատը» պաշտոնապես դիմել է ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կարմիր քարտի և հեռացման դրվագի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ և անփոփոխ.

««Արարատ» ՖԱ պաշտոնական դիրքորոշումը «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման միջադեպի վերաբերյալ
 
Հարգելի ֆուտբոլասերներ, տեղեկացնում ենք, որ «Արարատ» Ֆուտբոլային Ակումբը պաշտոնական դիրքորոշում է ուղարկել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե՝ օգոստոսի 21-ին կայացած խաղի 55-րդ րոպեին թիմի ավագ Վարազդատ Հարոյանի հեռացման դրվագի վերաբերյալ։ Չխրախուսելով ֆիզիկական հակազդեցությունը՝ ակումբն ընդգծել է, որ Հարոյանի արձագանքը չի կարող դիտարկվել մրցակցի սադրանքից (անընդունելի հայհոյանք) անջատ․
  • Մրցակցի ֆուտբոլիստ Իասոնաս Պիկիսը խաղային դրվագից հետո ինքն է մոտենում Հարոյանին,
  • Մոտ տարածությունից առերես խոսում է՝ բերանը ձեռքով ծածկած,
  • Միայն դրանից հետո հետևում է Հարոյանի մեկանգամյա, անմիջական հրումը, որին որևէ ագրեսիվ շարունակություն չի հաջորդել։
 
Բերանը ծածկած հաղորդակցումը կանխող նորմերը, որոնք ընդունվել են IFAB կողմից և կիրառվել են վերջին Աշխարհի առաջնության ժամանակ, փաստում են նման վարքագծի սադրիչ բնույթը։ Թեև կանոնը Հայաստանում անցկացվող մրցումներում դեռևս իմպերատիվ չէ, բայց դրա բացակայությունն էլ հանգեցրել է այս իրավիճակին։
 
Մրցակցի սադրանքը միջադեպի անմիջական պատճառն է։ Բացի այդ, Հարոյանի արարքը կրել է ակնթարթային բնույթ, իսկ կարմիր քարտի պատճառով թիմն արդեն իսկ ծանր խաղային գին է վճարել։ Ակումբն ակնկալում է պատասխանատվության միջոցի համաչափ գնահատում։
Ակումբի միջնորդությունը կոմիտեին․
  • Վարազդատ Հարոյանի նկատմամբ չկիրառել լրացուցիչ պատասխանատվության միջոց (կամ կիրառել պայմանական)՝ որակազրկումը սահմանելով 1 խաղ։
  • «Արարատ» ակումբի նկատմամբ տուգանք չկիրառել կամ սահմանել նվազագույն չափով։
  • Կարգապահական գնահատական տալ Իասոնաս Պիկիսի սադրիչ վարքագծին», — նշված է ակումբի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ «Արարատ» — «Փյունիկ» հանդիպումը կայացել էր ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, և ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Սինգապուրն կտրամադրի 1 երեխայի համար ավելի քան 55,000 դոլար՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Hyundai-ի աշխատողները վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլն են արել Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են. Պեսկով Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Վթարով պայմանավորված՝ մինչև օգոստոսի 21-ի կեսօր ջուր չի լինելու Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում ՌԴ-ն հարվածել է Խարկովին, կան զոհեր Ադրբեջանցին ավտոմեքենայում սպանել է 19-ամյա քրոջը Վթարային ջրանջատում Տավուշի մարզում օգոստոսի 18/19-ին ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում Վարդաշենի հացի արտադրամասում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են Թրամփը խոստացել է ռմբшկnծել Օմանը, եթե Սուլթանությունը միջամտի Իրանի հետ բանակցություններին Կարեն Դեմիրճյան փողոցում մի քանի օր երթևեկությունը կդադարեցվի Իրանի ԻՀՊԿ-ն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը «Եվրատեսիլ»-ը առաջարկում է նոր կանոններ՝ քաղաքական քվեարկությունը կրճատելու համար Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զnհերի և վիրավnրների թիվը նվազել է. ՆԳՆ
Ամենաընթերցվածները