Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանի շուրջ ընթանում են բավականին լարված և դինամիկ մթնոլորտում։ Երկրի անվտանգային միջավայրը, սահմանազատման շուրջ ծավալվող գործընթացները, ինչպես նաև միջազգային դերակատարների հետ հարաբերությունների վերադասավորումը շարունակում են մնալ հանրային քննարկումների առանցքում։ Պաշտոնական հայտարարություններին զուգահեռ՝ քաղաքական և ռազմական նախկին պատասխանատուների կողմից հնչող վերլուծություններն ու բացահայտումները լույս են սփռում այնպիսի մանրամասների վրա, որոնք վերաբերում են ինչպես 2020 թվականի պատերազմից հետո ընդունված որոշումներին, այնպես էլ այսօր իրականացվող քայլերին։

Անվտանգային ուղղությունների քննարկման ժամանակ հատուկ շեշտադրվում է սահմանամերձ տարածքների և լոգիստիկ ենթակառուցվածքների ռազմավարական նշանակությունը, որոնց վերահսկողության հարցը տարիներ շարունակ առանցքային է եղել։ Միևնույն ժամանակ, տնտեսության դիվերսիֆիկացման և արտաքին կախվածությունների նվազեցման մասին թեզերի կողքին բարձրաձայնվում են մտահոգություններ առ այն, որ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն որոշումներ կայացնելու և միջազգային հարթակներում սեփական օրակարգը պաշտպանելու կարողությունը դեռևս լուրջ մարտահրավերների է բախվում։ Կուլիսային դրվագների ու նախկինում տեղի ունեցած առանձնազրույցների վերհանումը լրացուցիչ պարզություն է մտցնում իշխանության ներսում առկա ընկալումների և փոխհարաբերությունների բնույթի մեջ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական, անվտանգային և սահմանային իրավիճակին։

Բանախոսի պնդմամբ, երկրում տեղի ունեցող գործընթացները չեն համապատասխանում հայտարարվող նպատակներին, իսկ սահմանազատման անվան տակ իրականում իրականացվում է տարածքների քողարկված հանձնում։ «Ասում է՝ դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա, հողերը տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք»,- հայտարարել է Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ այդ տարածքներն ունեցել են ռազմավարական առանցքային նշանակություն. «Իմիջիայլոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր են գնացել, մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Դա մեզ համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներից, որոնք այսօր, փաստացի, անցան իրենց վերահսկողության ներքո»։

Քննադատելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու տնտեսության դիվերսիֆիկացման մասին թեզերը՝ Կարապետյանը նշել է. «Ասում են՝ մենք պիտի լինենք անկախ, մեր էկոնոմիկան պիտի դիվերսիֆիկացվի։ Դե, ով է դրան դեմ, մի հատ եկեք մտածենք։ Ո՞վ կարող է ասել, որ մենք չպիտի լինենք անկախ… Բայց իրականությունն այլ է: Եթե, ըստ նրա, մենք առաջ կախված էինք Ռուսաստանից, հիմա կախված ենք Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից: Ու մենք ոչ մի որոշում ինքներս չենք կարողանում կայացնել, անգամ չենք կարողանում ստիպել, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի, գոնե լսի: Չի լինում դա, որովհետև իրենք չեն կարողանում, չունեն այդ գրագիտությունը»։ Նա նաև հավելել է. «Երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ինչպես Հորմուզի նեղուցի դեպքում էր… Գուցե այդ պայմանավորվածությունն ունեն, ես չգիտեմ»։

Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման շրջանից՝ ՊՆ նախկին նախարարը փակագծեր է բացել. «Երբ որ ինքը 2020 թվականին ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի, ինձ հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։ Ասացի. «Եթե ստորագրել ես, պիտի հրաժարական տաս»: Որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպիտի մնար երկրի ղեկավար»։

Բացի այդ, Կարապետյանը հիշատակել է նաև նախարար եղած ժամանակահատվածում տեղի ունեցած մի զրույց. «Երբ նախարար էի, մի անգամ էլ հարց տվեց. «Պարոն Կարապետյան, կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»։ Ասացի. «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։ Այն ժամանակ չունեի այս հիմնավորումները, որոնք հիմա կան… Եթե դուրս գաս դավաճան… Այդպես ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հասկացա, որ ինքը գիտեր, որ դավաճան է։ Դրա համար էլ մի քանի ամսից ինձ ազատեց, որովհետև հասկացավ, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ ու կալանավորեմ: Ու կկալանավորեի իրոք»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Սինգապուրն կտրամադրի 1 երեխայի համար ավելի քան 55,000 դոլար՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու համար Գեղարքունիքի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Hyundai-ի աշխատողները վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլն են արել Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են. Պեսկով Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Վթարով պայմանավորված՝ մինչև օգոստոսի 21-ի կեսօր ջուր չի լինելու Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում ՌԴ-ն հարվածել է Խարկովին, կան զոհեր Ադրբեջանցին ավտոմեքենայում սպանել է 19-ամյա քրոջը
Ամենաընթերցվածները