Ֆրանսիայի հարավում տորնադոն մեծ ավերածությունների պատճառ է դարձել․ կա 41 տուժած
Ֆրանսիայի հարավում ավերիչ տորնադո է գրանցվել, որի հետևանքով տուժել է 41 մարդ։ Զանգվածային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աղետից առավել շատ տուժել է Պոմա գյուղը։
Բնական աղետի հետևանքով տարածաշրջանում արձանագրվել են լուրջ ավերածություններ․Նշվում է, որ 41 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 15-ը հոսպիտալացվել են։ Պոմա բնակավայրում վնասվել է մոտ 300 բնակելի տուն։
Էլեկտրացանցերի վթարման պատճառով ավելի քան 2000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
