Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը 49 տոկոս ձայներով պահպանած ՔՊ-ի ղեկավարն օրերս նման հայտարարություն է արել. «Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով... ... Ժողովրդից տարած ամեն ինչն, այո, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ»:

Նկատենք. Փաշինյանը նման հայտարարություններ արեց իր գլխավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման համատեքստում: Ի՞նչ տպավորվեց այդ ելույթներից: Այն, որ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա 5 տարիներին «կզցնելու է», քանդելու է, խլելու է:

Բայց նախ՝ մի փոքր լեգիտիմության մասին: Նիկոլ Փաշինյանը բավականին չափազանցված պատկերացում ունի իր այս կառավարության լեգիտիմության մասին: Չի լինում 49 տոկոսանոց լեգիտիմություն: Այն էլ, այդպիսի ընտրությունների արդյունքում: Առհասարակ, հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հետ կապված ինչ-որ մի բան էլ թե ունի, ապա դա լեգիտիմության մեծ դեֆիցիտն է:

Բայց շատ ավելի էական է մյուս հայտարարությունը: Այստեղ բանալի բառը «քանդելն» է: Ու դա ամենևին զարմանալի չէ. անցած 8 տարվա կառավարումը բացահայտ ցույց է տալիս, որ քանդելը, իսկապես էլ, բնորոշ գործելաոճ է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար:

Հիմա Փաշինյանը ձեռնամուխ է եղել, ինչպեսև հայտարարել է ու հայտարարում է, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու նրանց հետ փոխկապակցված անձանց, հարազատներին «ունեզրկելուն»: Նույնը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի, հատկապես գործարարությամբ զբաղվող նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Փաշինյանական իշխանության գործելակերպը արդեն ստանդարտ է՝ «մասկի շոու», ժամեր տևող խուզարկություններ, չդիմադրող տարիքով մարդու վրա մի դասակ «ռեմբոաածականների» հարձակում, կապարակնքված, «ժապավենավորված» դռներով ընկերություններ, հիմնարկություններ, տարբեր տնտեսվարող օբյեկտներ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ու «դե ֆակտո» քմահաճույքով կապարակնքում են, կաթվածահար են անում բազմաթիվ ընկերությունների, հաստատությունների գործունեությունը: Նույնիսկ կարող են ամբողջ մի ոլորտ կաթվածահար անել, ինչպես ցեմենտի գործարանի դեպքում էր: Եթե մի քանի օր էլ շարունակվեր «կապարակնքումը», ապա ոչ միայն մի քանի հազար մարդ անգործ ու անաշխատավարձ կմնային, այլև շինարարության ոլորտը ամենաեռուն աշխատանքային շրջանում «կլռվեր» կամ, վարչապետերեն ասած, «կկզացվեր»:

Ի դեպ, այդ կապարակնքումներն էլ այնքան ինքնամոռաց են անում, այնպիսի նվիրումով ու էներգիայով, որ նախօրեին հիմնարկներից մեկում սովորական մի աշխատակցի շենքի ներսում էին «կապարակնքել»...

Կան մարդիկ, որ նույն Կարապետյանների, Ծառուկյանի, Քոչարյանների դեմ փաշինյանական հարձակումները փորձում են բացատրել ՔՊ-ի ղեկավարի, այսպես ասենք, «աբիժնիկությամբ»: Հարկավ, նման տեսակետը իր գոյության իրավունքն ունի:

Սակայն տեղի ունեցողը, կարծում ենք, ունի նաև այլ պատճառներ: Դրանցից մեկը, իհարկե, լ յումպեն կամ մարգինալ հատվածի ցածր հույզերը բավարարելն է: Թե՝ տեսե՜ք, խլում են, հեսա մեզ էլ մի փայ կամ փայիկ կհասնի՜...

Չի հասնելու: Թող սին հույսեր չունենան: Ու «վերադարձնելու» բան էլ չկա: Ասենք, Կարապետյանների պարագայում, այդ ի՞նչն են վերադարձնում, եթե մարդիկ իրենց բիզնես ունակություններով հասել են որոշակի կարողության: Կամ Ծառուկյանի դեպքում, կամ նախագահ Քոչարյանի որդու կամ որդիների դեպքում:

Փաշինյանը, ի դեպ, այս պայքարում ի սկզբանե պարտված է: Պարտված է թե՛ Կարապետյանին, թե՛ Ծառուկյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Խորքային առումով: Փաշինյանն ինչ էլ անի, միևնույնն է, պատմության մեջ հիշվելու է որպես Արցախը կործանման, հայաթափման տարած ղեկավար:

Իսկ Կարապետյանը, Ծառուկյանը, ինչ էլ որ ասվի, բիզնեսում և մեկենասությամբ հիշվելու են իրենց գործերով, հիշվելու են որպես հրաշալի եկեղեցու շինարարություն կամ Մայր Տաճարի վերանորոգում ֆինանսավորող: Ռոբերտ Քոչարյանն էլ հիշվելու է Արցախի ազատամարտում ունեցած անուրանալի դերակատարմամբ, որպես ճակատագրական պահին պատասխանատվությունն ստանձնած և իր ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդած գործիչ: Հաղթած ղեկավար:

Իսկ Փաշինյանինը պարտությունն է և... պարտությամբ հպարտանալը, պարտությունն ու աղետը որպես մեծ ձեռքբերում հանրության ականջներին լապշայակերպ կախելը:

Սակայն ապագայի պատմական արձանագրումներից սրընթաց վերադառնանք ընթացիկ իրողություններին:

Տեսեք, մեկ անձնավորության հրահանգով (կարգադրությամբ, քմահաճույքով) վայրկենապես դադարեցվում են տասնյակ ու տասնյակ ընկերությունների աշխատանքները: Այդ ընկերությունները հայտարարվում են օրենքից դուրս, իրավունքից ու իրավական պաշտպանությունից զրկված: Բացի այն, որ զանգվածաբար ոտնահարվում է սեփականության իրավունքը, դա նաև հարյուրավոր ու հազարավոր սովորական աշխատողների սոցիալական իրավունքների կոպիտ խախտում է:

Վերադարձնելու մասին: Հարց, ո՞ւմ են վերադարձնելու: Ի՞նչն են վերադարձնելու: Տեսնում ենք, որ տեղի է ունենում սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում, ըստ էության՝ սեփականության խլում: Նաև՝ քանդելու գնով: Այ, քանդելու պահով Փաշինյանի ասածները լիովին ընկալելի են ու հավել յալ հիմնավորման կարիք չի զգացվում: Արդեն 8 տարի տեսնում ենք այդ քանդումները: Քանդված Արցախը որպես ցցուն օրինակ ու ապացույց: Արցախում քանդված ու քանդվող հայկական շեներն ու քաղաքները, եկեղեցիներն ու գերեզմանատներն էլ՝ վրադիր:

Ու այս հարցում էլ սկզբունքային, անգամ՝ տեսակային տարբերություն կա Փաշինյանի ու նրա կողմից հետապնդվող գործիչների միջև: Մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են, մի նոր կառույց, մի նոր բիզնես, մի նոր մոտեցում, մեկի վրա երկուս են ավելացրել, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր աշխատատեղեր են ձևավորել, հազարավոր ընտանիքների ապահովել են կայուն աշխատանքով ու եկամտով ապրելու հնարավորություն են ստեղծել:

Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը: Խլել է, մարդկանց գործազրկել է, կանգնեցրել առօրյա կենսական, սոցիալական խնդիրների և անորոշության առաջ: Քանդել է, ավիրել է: Ի՞նչ է ստեղծել Փաշինյանը... եռապատկված «Եռաբլուր», Կիրանցի սահմանապատ, նոր անվտանգային սպառնալիքներ...

Ու դեռ էլի քանդելուց է խոսում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Ամուրի գազաքիմիական կոմբինատում. կա զոհ և 123 վիրավոր Արտակարգ դեպք Գյումրիում․ Վահան Տերյան փողոցում «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. անձրև էլ է սպասվում Ֆրանսիայի հարավում տորնադոն մեծ ավերածությունների պատճառ է դարձել․ կա 41 տուժած Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Արարատը պաշտոնական դիրքորոշում է հայտնել Հարոյանի աղմկահարույց հեռացման վերաբերյալ Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ամենաընթերցվածները