Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ժամանակին, կոնկրետ 2018-ին հանրայնացվեց ԱԱԾ տնօրենի ու Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, դա ավելին էր, քան՝ սենսացիան:

Հիշեցնենք. գաղտնալսված խոսակցությունը ի մասնավորի վերաբերում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն: Զրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, մեծապես հետաքրքրված էր և գործնականում հրահանգել էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:

Ու, չնայած այն հանգամանքին, որ մեծ հաշվով, բոլորն էլ գիտեին՝ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգով է արվում, այդ հրահանգավորման հրապարակայնացումը հասարակական, քաղաքական ու լրատվական դաշտերում պայթած ռումբի տպավորություն թողեց:

Անցավ ընդամենը մի քանի տարի, և փաստորեն փոխվեցին ընկալումներն ու մոտեցումները: Հիմա արդեն ո՛չ նման գաղտնալսումների կարիք կա, ո՛չ էլ, առավել ևս, դրանց արտահոսքի: Ամեն ինչ արդեն լրիվ բացահայտ է արվում, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս, կարգադրում, թե իրավապահ կառույցներն ու դատավորներն ինչ անեն, ում բռնեն, ինչ մեղադրանքով, ում կալանավորեն: Ճիշտ է, ինքն ասում է, հրահանգը տրվել է Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին, այսինքն՝ ԱԺ-ում պարզապես կրկնել է հրահանգը, բայց դրանից էությունը չի փոխվում: Փաստը մնում է փաստ. ինքն էլ է խոստովանում, որ ուղիղ հրահանգն է տվել:

Մյուս կողմից՝ այս հակաիրավական «վակխանալիայի» շրջածիրում հանրային առումով ամենից տխուրն ու սարսափելին այն է նաև, որ այլևս այդ ամենը որպես նորմ է ընկալվում, սովորական մի բան:

Իբր, հենց այդպես էլ պիտի լիներ: Մինչդեռ, սա արդեն, ինքնին, ոչ միայն դատաիրավական համակարգի գործառութային իմաստազրկման, այլև պետության կազմաքանդման ծրագիր կամ ընթացք է:

Հիշեցնենք. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունն... իրավական պետություն է»: Հա, ու դա անփոփոխելի հոդված է: Սահմանադրության հոդվածն անփոփոխելի է, բայց այ, «իրավական պետության» առումով լրջագույն ու փաստացի սպառնալիքներ կան, որոնց ազդակները գալիս են ուղղակիորեն գործադիր իշխանությունից:

Երկրորդը, ինչը միանգամից ուշադրություն է գրավում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա զավակների դեմ հետապնդումների նոր ալիքի հետ կապված, այն է, որ ամեն անգամ, երբ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները սաստկանում են, դրան հաջորդում են Հայաստանի ու հայության համար ճակատագրական, կորստաբեր գործընթացներ, հասկանալի է՝ փաշինյանական իշխանության կատարած քայլերի հետևանքով: Ու ոչ միայն նախագահ Քոչարյանի: Այլ նկատելի գործիչների հետ կապված ևս: Առհասարակ, լայնածավալ ռեպրեսիաները հաճախ նախորդում են այս կամ այն ճակատագրական ու, ցավոք, արդեն հերթական ցնցմանը:

Ճիշտ է, Փաշինյանն արդեն տվել է Տիգրանաշենը ու ոչ միայն Տիգրանաշենը հանձնելու նախազդը, բայց դատելով Ռոբերտ Քոչարյանի դեմ այս անգամվա հարձակման լայնածավալ բնույթից, մտավախություն է ծագում, որ սպասվում են շատ ու շատ ավելի մեծ կորուստներ, քան պարզապես հանգուցային կետում գտնվող մեկ բնակավայրի ու դրանով անցնող ռազմավարական ճանապարհների հանձնումն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները