«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին

Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիան» պատրաստվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումներից մեկին։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում հայկական ակումբը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կընդունի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, ուստի հաջորդ խաղում պայքարը գրեթե ամբողջությամբ բաց է։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի խոսքով՝ վճռորոշ խաղում առանցքային նշանակություն կունենան ոչ միայն տակտիկական լուծումները, այլև ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությունը։

«Թիմն ունի իր ինքնությունը, ու դա օգնում է «Արարատ-Արմենիային» խաղի ընթացքում։ Մեզ համար բարդ էր այն ժամանակ, երբ մրցակիցը բարձր պրեսինգի էր դիմում։ Թիմից պահանջել եմ, որ պրեսինգը հաղթահարելու ժամանակ բոլորը լինեն իրենց տեղերում։ Նրանց ուժեղ կողմը մենապայքարում հաղթելու ունակությունն է։ Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք ու արագ գործենք։ Պետք է կարողանանք օգտագործել նրանց սխալները»,– ասել է Տուլիպան։

Մարզիչը շեշտել է, որ նման հանդիպումներում առանձնահատուկ դեր կարող է ունենալ հոգեբանական պատրաստվածությունը։ Նրա գնահատմամբ՝ իր թիմն այդ առումով պատրաստ է և պետք է խաղադաշտում հանդես գա առավելագույն ջանասիրությամբ։

Ռումինական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյուն նույնպես վստահ է իր ֆուտբոլիստների հնարավորություններին։ 45-ամյա պորտուգալացին նշել է, որ «Կրայովան» վերլուծել է առաջին հանդիպումը և պատասխան խաղում պատրաստվում է ռազմավարական փոփոխությունների։

«Գիտակցում ենք, որ բախվելու ենք ուժեղ մրցակցի, որը խաղում է տանը, բայց ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ Եվրոպա լիգայի հիմնական փուլ։ Մենք պետք է ավելի լավ հանդես գանք, քան մեր մրցակիցը։ Խաղը լինելու է հավասար, և տարբերությունը կարող են ստեղծել դետալներն ու կենտրոնացվածությունը։ Մեզ համար սա ակումբի պատմությունը կերտելու հիանալի հնարավորություն է»,– ասել է Կոելյուն։

Նա անդրադարձել է նաև կադրային խնդիրներին՝ ընդգծելով, որ չի ցանկանում կենտրոնանալ բացակայությունների վրա։

«Ես այն մարզիչներից եմ, ովքեր սիրում են լուծումներ գտնել, ոչ թե կենտրոնանալ խնդիրների վրա։ Վստահ եմ՝ այն տղաները, ովքեր դուրս կգան խաղադաշտ, կպայքարեն ու կապահովեն որակավորումը»։

Իր հերթին «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Միշել Այվազյանը վստահեցրել է, որ թիմը հանդիպմանը պատրաստ է ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։

«Բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչ կարևոր խաղ է մեր թիմի համար, մեր ազգի համար։ Բոլորս, նաև ես, անելու ենք ամեն ինչ դաշտում, որպեսզի կարողանանք բոլորով կերտել պատմություն»,– ասել է Այվազյանը։

Երիտասարդ կիսապաշտպանը խոստովանել է, որ Մանուել Տուլիպայի գլխավորությամբ իր խաղում բազմաթիվ փոփոխություններ է զգում։ Նրա խոսքով՝ մարզչի և մյուս մասնագետների շնորհիվ սկսել է ավելի վստահ գործել խաղադաշտում և դեռ մեծ տեղ ունի կատարելագործվելու համար։

Այվազյանը նաև բացահայտել է իր գլխավոր ֆուտբոլային նպատակը՝ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում և կարիերան շարունակել Եվրոպայում։

«Ես ունեմ մեծ նպատակներ, մեծ երազանքներ, որոնց հետևից գնում եմ։ Ամեն օր նվիրվում եմ մաքսիմում, աշխատում եմ առանձին, և նպատակն է՝ խաղալ ազգային հավաքականում և գնալ Եվրոպա»,– նշել է նա։

Այվազյանը խոսել է նաև Արմեն Համբարձումյանի հետ իր խաղային նմանությունների մասին։ Կիսապաշտպանի խոսքով՝ դեռ «Արարատ-Արմենիայի» հիմնական թիմում իր առաջին քայլերից Համբարձումյանը եղել է իր կողքին, օգնել է և մարզումների ու խաղերի ընթացքում շատ բան է սովորեցրել իրեն։

Այսպիսով, «Արարատ-Արմենիայի» համար առաջիկա հանդիպումը պարզապես հերթական եվրագավաթային խաղ չէ։ Հայկական ակումբը մեկ հաղթանակով կարող է մեկ քայլ ավելի մոտենալ Եվրոպա լիգայի հիմնական փուլին և պատմական արդյունք գրանցել հայկական ֆուտբոլի համար։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներին Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-ի «Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Ամուրի գազաքիմիական կոմբինատում. կա զոհ և 123 վիրավոր Արտակարգ դեպք Գյումրիում․ Վահան Տերյան փողոցում «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած Վաղվանից ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. անձրև էլ է սպասվում Ֆրանսիայի հարավում տորնադոն մեծ ավերածությունների պատճառ է դարձել․ կա 41 տուժած Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»
Ամենաընթերցվածները