Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ իրականացված իրավական գործընթացները սկիզբ առան աղմկահարույց ձերբակալությամբ և շինծու մեղադրանքների առաջադրմամբ։

Իշխանության քաղաքական պատվերն ապահովող իրավապահ մարմինները նրան մեղադրեցին ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածելի դրվագներով, ինչն անմիջապես ուղեկցվեց կալանավորման դիմումներ ներկայացնելու և նրան երկարաժամկետ ազատազրկելու փորձերով։ Այս ամբողջ գործընթացն ուղեկցվում էր ակնհայտ քաղաքական ճնշումներով, որոնց նպատակը ակտիվ ընդդիմադիր գործչին մեկուսացնելն ու լռեցնելն էր։

Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործն ու դրան հաջորդած զարգացումները լավագույնս արտացոլեցին հայաստանյան իրականության ամբողջ պատկերը։ Վերջին տարիներին, երբ իրավապահ ողջ համակարգը փաստացի գտնվում է քաղաքական մեկ կենտրոնից արձակվող հրամանների ու անմիջական ազդեցության ներքո, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները դարձել են ամենօրյա գործելաոճ։ Սակայն անգամ նման հեղհեղուկ ու կամակատար համակարգի պարագայում Չալաբյանի գործն աչքի ընկավ իր բացահայտ շինծու բնույթով, ինչն ի ցույց դրեց քաղաքական պատվերի ամբողջ սնանկությունը։

Այն, որ հանրային-քաղաքական գործչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և հետագայում այն երկարաձգելու փորձերը կառուցված էին կարված նյութերի վրա, պարզ դարձավ հենց առաջին իսկ օրերից։ Գործի ընթացքը ցույց տվեց, որ իրավապահները փորձում էին ամեն գնով լռեցնել անհարմար ընդդիմախոսին՝ օգտագործելով իրավական բոլոր հնարավոր ու անհնարին լծակները։

Սակայն այս պատմության ամենախոսուն դրվագն այն էր, որ նույնիսկ գոյություն ունեցող ճնշումների պայմաններում, երբ մեղադրանքն այնքան փխրուն էր ու մտացածին, անգամ դատավորը ստիպված եղավ կալանքից հետո որևէ խափանման միջոց չկիրառել և նրան դատարանի դահլիճից անմիջապես ազատ արձակել։

Սա լակմուսի թղթի դեր կատարեց հենց քաղաքական դաշտում՝ բացահայտելով, թե որքան անհեթեթ ու փխրուն է իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդումների այդ ամբողջ շղթան։ Երբ քաղաքական պատվերով հարուցված գործն այն աստիճան մտացածին է լինում, որ նույնիսկ այսօրվա արդարադատության պայմաններում համակարգն այլ ելք չի ունենում, քան մարդուն դատարանի դահլիճից ազատ արձակելը, դա խոսում է իշխանական բռնաճնշումների գործիքակազմի լիակատար սնանկացման մասին։

Չալաբյանի գործը հերթական անգամ հաստատեց, որ իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցի դիմել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Սակայն միևնույն ժամանակ, այս պատմությունը դարձավ անհերքելի ապացույց, որ անգամ ամբողջությամբ վերահսկվող համակարգում հնարավոր չէ հավերժ թաքցնել քաղաքական պատվերի սնանկությունն ու բռնաճնշումների ակնհայտ փաստը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում Չեմպիոնների լիգայի նոր գնդակները Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներին Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-ի «Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ
Ամենաընթերցվածները