«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի պետական համալսարանի շուրջ նոր կրքեր են բորբոքվել։ Սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, դրա նախընթաց շրջանում բազմաթիվ խախտումներ են արձանագրել հասարակական գործիչները, նաև դասախոսները։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ահազանգում է՝ ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում։ «Իսկ այդ ապօրինության գլխին կանգնած է Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ։ Օգոստոսի 13-ին համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հարցման կարգով նիստ է գումարել։ Դա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ մի սենյակում հավաքվել են, այլ որոշումներն ի սկզբանե պատրաստել են և ուղարկել Հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նիստ են գումարել և մի շարք որոշումներ ընդունել։ Այդ թվում՝ որոշում են ընդունել հայտարարել համալսարանի ռեկտորի մրցութային ընտրություն։ Օգոստոսի 14-ին համալսարանի կայքէջում տեղադրվել է ռեկտորի մրցութային ընտրության մասին հայտարարություն։

Ինչո՞ւ եմ սա համարում ապօրինություն։ Ըստ համալսարանի կանոնադրության, ռեկտորը, որն ընտրովի պաշտոն է, ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։

Ընտրվելուց հետո նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին է ընտրվել համալսարանի ռեկտոր, և նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը լրանալու է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, բայց նրա լիազորությունների ժամկետի ավարտից ավելի քան չորս ամիս առաջ տրվում է նոր մրցույթի հայտարարություն։ Սա գնահատում եմ որպես համալսարանի կանոնադրության խախտում, որովհետև եթե ռեկտորի ընտրության մրցույթի հայտարարություն են տալիս, նշանակում է՝ ռեկտորի թափուր պաշտոն է առաջանում։ Արդյոք լիազորությունների ժամկետի ավարտից չորս ամիս առաջ կարելի՞ է համարել, որ ռեկտորի պաշտոնը թափուր է։ Կարելի էր նույն հաջողությամբ մեկ կամ երկու տարի առաջ հայտարարել։ Այստեղ խելամտության ինչ-որ չափանիշ պետք է լինի։ Սովորաբար նման հայտարարություններն արվում են մեկ ամիս առաջ»,-ասում է Սողոմոնյանը։

Լավ, ո՞րն է այսպիսի խախտման պատճառը։ Մեր զրուցակցի կարծիքով, պատճառն այն է, որ Հովհաննես Հովհաննիսյանը լինի մրցակցությունից դուրս, այսինքն՝ փաստացի խախտվում է ընտրության մրցակցայնության սկզբունքը։ «Հայտարարությունը տրվում է օգոստոսի 14-ին, դա ակադեմիական համայնքի համար արձակուրդային շրջան է։ Ըստ հայտարարության՝ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է դրվում օգոստոսի 31-ը։ Ակադեմիական կյանքն ակտիվանում է մոտավորապես օգոստոսի 23-ից, դասախոսների համար՝ ավելի շատ սեպտեմբերի 1-ից։ Մարդիկ, ովքեր կարող էին լինել պոտենցիալ հավակնորդներ այդ պաշտոնի համար, արձակուրդային բուն շրջանի մեջ են, և հանկարծ սեպտեմբերին անակնկալի են գալիս, որ հանգստի շրջանում ռեկտորի պաշտոնի մրցույթ է հայտարարվել։ Մանրամասնենք, թե ինչ պետք է անի պոտենցիալ հավակնորդը։ Պետք է կազմի հավակնորդի ծրագիր, որպեսզի մասնակցի մրցույթին։ 14 անուն փաստաթուղթ են պահանջում, որոնցից կարևորագույնն այս պարագայում համարում եմ հավակնորդի ծրագիրը, որը նա պետք է ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին։ Ըստ ֆորմալ ընթացակարգի, Հոգաբարձուների խորհուրդը պետք է ծանոթանա այդ ծրագրի հետ, ընտրության օրը ռեկտորի թեկնածուները ելույթներ ունենան, նրանց հարցեր տան և այլն։ Ցանկացած պոտենցիալ հավակնորդ, որը մտածում էր՝ առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնի համար, գիտեր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը լինելու է դեկտեմբերին, քանի որ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Մարդն ունենում է աշխատելու տևական ժամանակ՝ բոլոր փաստաթղթերը հավաքելու, ծրագիր կազմելու, որովհետև այն ստեղծագործական շարադրություն չէ, որ գրես, պետք է տվյալներ ուսումնասիրես և այլն։ Իսկ այս իրավիճակում Հովհաննես Հովհաննիսյանը ձեռք է բերում մրցակցային անհամաչափ ու անթույլատրելի առավելություն իր պոտենցիալ մյուս մրցակիցների նկատմամբ։ Պատահական չէ, որ փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին, և բացի Հովհաննես Հովհաննիսյանից, ոչ ոք չի դիմել մրցույթին մասնակցելու համար։ Սեպտեմբերի 2-ին համալսարանի կայքէջում դրվել է հայտարարություն, որից պարզ է դառնում, որ ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Այս ամենն էլ բավարար չէ, պարզվում է, որ օգոստոսի 13-ի՝ հարցման կարգով նիստի ընթացքում ընդունվել է ռեկտորի ընտրության նոր ընթացակարգ։ «Գործողը ճանաչել են ուժը կորցրած, նոր ընթացակարգ են մշակել, ընդունել, բայց այն չեն հրապարակել։ Հավակնորդի համար կարևո՞ր է տեղյակ լինել այդ նոր ընթացակարգին։ Օրինակ՝ հասկանա, թե որքան է լինելու ելույթի տևողությունը, ինչպես է տեղի ունենալու ձայների հաշվարկը, բազմաթիվ հարցեր կան։ Ընթացակարգը չտեղադրելով՝ ինֆորմացիոն «բլոկադայի» են ենթարկում ցանկացած պոտենցիալ հավակնորդի և իրականացնում ռեկտորի ընտրություն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԵՊՀ ռեկտորի ընտրության նոր և չհրապարակված ընթացակարգի, ռեկտորի՝ ժամանակից շուտ անցկացվելիք ընտրության և այլ հարցերի մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանին։ Արձագանքեց՝ կճշտի, թե արդյոք համալսարանն ունի՞ դիրքորոշում այդ հարցերի վերաբերյալ, ու հավելեց՝ և՛ ունենալու, և՛ չունենալու դեպքում կապ կհաստատի մեզ հետ։ Մինչ աշխատանքային օրվա ավարտը նա մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց, ինչպես նաև չպատասխանեց մեր հեռախոսազանգին, թեպետ մենք տեղեկացրել էինք, որ հրապարակում ենք պատրաստում, որը տպագրվելու է հաջորդ օրվա (այսօրվա) համարում։ Այդուամենայնիվ, մենք էլի պատրաստ ենք հրապարակել ԵՊՀ-ի տեսակետը այս հարցերի վերաբերյալ, եթե, իհարկե, կա տեսակետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Ամենաընթերցվածները