Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը» երեկ ներկայացրեց «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» փաստահավաք զեկույցը հունիս-հուլիսի համար: Ընթացիկ հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում կարելի է ասել, որ այս հանգամանալի, մասնագիտական առումով՝ օրինակելի, ծավալուն (ավելի քան 22 էջանոց) զեկույցը ինքնին իրադարձություն է:

Ըստ որում, նկատենք, որ զեկույցը կազմվել է տասնյակից ավելի հանրային, հասարակական, իրավապաշտպան գործիչների համատեղ ջանքերով: Հատկանշական է և այն, որ հանձնաժողովը, ավելի ճիշտ՝ հրատապ հիմնախնդիրը համախմբել է մարդկանց, որոնցից շատերին այլ իրավիճակում դժվար կլիներ պատկերացնել միասին աշխատելիս:

Ինչ վերաբերում է բուն զեկույցին, ապա այն բաց է, զետեղված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում, ոչ իշխանական (հասկանալի է) լրատվամիջոցներում, ու կարելի է առանց կողմնակի օգնության բացել ու ծանոթանալ բովանդակությանը: Ինչպես նշեցինք, այն ծավալուն է, ինչը ևս բնութագրական է, քանի որ եթե միայն 2 ամսվա ընթացքում հրապարակայնորեն արձանագրված փաստերի խտացված հանրագումարը նման ծավալ է կազմում, արդեն իսկ ցուցիչ է, թե երկրում ինչ մասշտաբների հասնող ռեպրեսիաներ են ծավալվել: Ինչպես դիպուկ նկատեց հանձնաժողովի նախաձեռնողներից քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, եթե փաստահավաք աշխատանքը ներառեր նաև 2025 թվականը, նաև՝ այս տարվա օգոստոսը, ապա զեկույցը երևի մի քանի հատորանոց կստացվեր:

Մյուսը, ինչ հարկ է ընդգծել, այն է, որ զեկույցը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի պետական պատկան մարմիններին, հանրությանը, այլև արտաքին գործընկեր կառույցների ու կազմակերպությունների:

Ի դեպ արտաքինի մասին: Եթե նախքան 2018 թվականը որևէ իշխանություն իրեն թույլ տար թեկուզ 1 տոկոսը այն «բեսպրեդելի», որ ներկայումս կատարվում է Հայաստանում, ապա արևմտյան դեսպանները, դեպսանատները, ԵՄ, ԵԽ և այլ «դեմոկրատական, առաջադեմների» ներկայացուցիչներն ուղղակի օրնիբուն մեղադրական հայտարարություններ ու սաստող կոչեր կանեին իշխանություններին: Ու եղել են դրվագներ անցյալում, երբ տեսել ենք նման դրսևորումներ: Իսկ հիմա՞: Զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարվեց, որ մասնակցության հրավեր ուղարկվել է բոլոր դեսպանատներին, հատկապես՝ Արևմտյան (ԱՄՆ, ԵՄ անդամ-երկրների, ԵՄ ներկայացուցչություն): Բայց ո՛չ մեկը, պատկերացնո՞ւմ եք, բացարձակապես ո՛չ մեկը նույնիսկ դեսպանության շարքային ներկայացուցիչ չէր «գործուղել» մարդու իրավունքների լրջագույն խնդիրներին ու այդ իրավունքների զանգվածային ոտնահարման հետ կապված խայտառակ վիճակին նվիրված մասնագիտական հավաքին: Սա ավելին է, քան զուտ փաստը, ու հավել յալ մեկնաբանության կարիք չկա:

Հնչած ելույթների շարքում առանձնապես ուշադրություն գրավեց հարգված իրավապաշտպան, Հայաստանի առաջին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկումը, որ մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումները, բռնաճնշումները կրում են համակարգված բնույթ և, ըստ այդմ՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքականության բնորոշում են ստանում:

Տպավորվեց նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթը, որի առանցքային շեշտադրումը հանգում էր այն մտքին, որ չնայած նախկինում ունեցած, նաև ներկայում՝ գաղափարական առումով առկա տարաձայնություններին, բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները պետք է համախմբվեն՝ պաշտպանելու համար քաղհալածյալների իրավունքները, դիմագրավելու համար ծավալվող ռեպրեսիաներին: Դժվար է չհամաձայնել այն դիտարկման հետ, որ պաշտպանելով այս կամ այն քաղաքական բանտարկյալի իրավունքները, պաշտպանելով իշխանության կողմից հալածվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականությանը՝ մենք նախ պաշտպանում ենք մե՛ր իրավունքները: Ուրիշի իրավունք չկա. պաշտպանելով իշխանության կողմից հալածվողներին՝ պաշտպանում ենք մեր իրավունքները: Ավելին, կարելի է ասել, պաշտպանում ենք մեր՝ որևէ իրավունք ունենալու իրավունքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
Ամենաընթերցվածները