Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար

Հայկական ծագումով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ հասնելու համար վաստակել է 1.45 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին։ 

Ուրբաթ օրը Խաչանովը 3-6, 6-7 (7-9), 6-7 (6-8) հաշվով պարտվել է մրցաշարի գերմանացի Ալեքսանդր Զվերևին։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 5.5 միլիոն դոլար, որից եզրափակիչի մասնակիցը կստանա 2.8 միլիոն դոլար։ ԱՄՆ բաց առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 108 միլիոն դոլար։

Խաչանովը կրկնել է իր լավագույն արդյունքը ԱՄՆ բաց առաջնությունում։ 2022-ին  նա հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովը նաև հասել էր Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ 2023 թվականին։

Կարեն Խաչանովը, 2026 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակչում կրած պարտությունից հետո, խոսել է այն մասին, թե ինչ է անելու մրցաշարից ստացված մրցանակային գումարը։

«Ինչ վերաբերում է փողին, ես դեռ որևէ ծրագիր չունեմ։ Հաշվի առնելով իմ իրավիճակը և տարիքը, չնայած ես դեռ ինձ երիտասարդ եմ համարում, գուցե պետք է մի փոքր ավելի պահպանողական լինեմ։ Սկսեմ խնայել, այլ ոչ թե միայն ծախսել։ Այնպես որ, գուցե դա է իմ նպատակը հիմա», - Խաչանովի խոսքերն է մեջբերում Punto de Break-ը։

Խոսելով 2026 թվականի ԱՄՆ բաց առաջնությունից դուրս մնալուց հետո իր ապագա ծրագրերի մասին՝ Խաչանովն ասել է. «Այս պահին ծրագիրը բավականին պարզ է։ Ես վաղը վերադառնում եմ տուն։ Այս ուղևորությունը երկարաձգվել է,  գրեթե յոթ շաբաթ հեռու եմ եղել կնոջիցս և երեխաներիցս։

Իրականում, կինս ինձ հետ էր առաջին երկու մրցաշարերում, բայց մենք վաղուց չենք տեսնվել։ Ես իսկապես կարոտում եմ նրանց։

Ըստ էության, ես ուզում եմ հանգստանալ չորս կամ հինգ օր, ապա նստել թիմիս հետ և որոշել, թե որ մրցաշարերում եմ խաղալու Ասիական շրջագայության ժամանակ և Չինաստանում»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլար Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը Գազայում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները