Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո

Սեպտեմբերի 26-ին Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո։

Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։

Վանդակ դուրս կգան մարզիկներ, որոնք այսօր արդեն համարվում են հայկական MMA-ի ամենահեռանկարային անուններից և վաղը կարող են ձևավորել մեր սպորտի նոր սերունդը։ Նրանց մրցակիցները կլինեն մարտիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրանից և այլ երկրներից։

Առաջին քայլն արդեն արված է

Առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի ժամանակ մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանի տարբեր ակումբներից ու մարզերից ուժեղ և հեռանկարային մարզիկների բացահայտումն էր։

Այդ մրցաշարը հնարավորություն տվեց տեսնելու, թե ովքեր են պատրաստ հաջորդ մակարդակին անցնելու և իրենց ուժերը փորձելու արդեն ավելի լուրջ պրոֆեսիոնալ մրցակցության մեջ։

Այժմ ARMAT Fight Show-ը (AFS) և ORION Fight Club-ը (OFC) միավորում են ուժերը՝ այս մարզիկների համար ստեղծելով շարունակական մրցակցային հարթակ։

Խոսքը միայն մեկ մրցաշարի մասին չէ։ Մեր նպատակը համակարգ ստեղծելն է, որտեղ հայ մարզիկը կունենա պարբերաբար մենամարտելու, ուժեղ միջազգային մրցակիցների հետ փորձ ձեռք բերելու և իր պրոֆեսիոնալ կարիերան զարգացնելու հնարավորություն՝ առանց Հայաստանից դուրս մշտապես նոր շանսեր փնտրելու։

Նոր սերնդի ուժեղ անունները

Մրցաշարի առանցքային մասնակիցներից մեկը կլինի Սուրեն Պետրոսյանը՝ փորձառու մարզիկ, «Наше Дело»-ի նախկին չեմպիոն։ Իր նախորդ մենամարտում նա հաղթել է Alash Pride-ի չեմպիոնին և ցույց տվել, որ պատրաստ է մրցել բարձր մակարդակի ընդդիմության հետ։

Վանդակ կմտնի նաև Սերգո Ալեքսանյանը՝ առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի Գրան պրիի հաղթողը։ Նա երիտասարդ է, տիտղոսակիր և այն մարզիկներից մեկը, ում հետ կապվում են հայկական MMA-ի ապագայի մեծ սպասելիքներ։

Մրցաշարին կմասնակցի նաև Դավիթ Խաչատրյանը, ով մարզվում և ներկայացնում է Lion Heart թիմը։ Նրա համար այս մրցաշարը հնարավորություն է նոր քայլ կատարելու պրոֆեսիոնալ կարիերայում և ավելի լայն լսարանի առաջ իրեն ցույց տալու։

Քարդում կլինի նաև Հովհաննես Նագաբեդյանը՝ թայբոքսինգում մեծ փորձ և տիտղոսներ ունեցող մարզիկ, ով այժմ իր ճանապարհն է շարունակում MMA-ում։

Այս անուններով քարդը չի սահմանափակվում։ Հանդիսատեսը կտեսնի նաև առաջին ARMAT Fight Show (AFS) մրցաշարի այլ հաղթողների և մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի ու արտերկրի բազմաթիվ ուժեղ մարզիկների։

Ոչ միայն մրցաշար, այլ մեծ իրադարձություն

AFS × OFC-ն նախատեսված է ոչ միայն որպես սպորտային մրցաշար, այլ որպես մեծ իրադարձություն հայկական մարտարվեստների և մեդիա դաշտի համար։

Երեկոյին ներկա կլինեն հայտնի մարտիկներ, սպորտի, շոու-բիզնեսի, մեդիայի և այլ ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ։

Հյուրերի թվում կլինեն Էդուարդ Վարդանյանը, Ժորա Այվազյանը, Արեն Ակոպյանը և հայկական մարտարվեստների բազմաթիվ այլ հայտնի դեմքեր։

Մեր նպատակն է ստեղծել երեկո, որտեղ բարձր մակարդակի սպորտը կզուգակցվի շոուի, մեդիայի և մեծ միջազգային մրցաշարին հատուկ մթնոլորտի հետ։

Հայաստանի MMA-ի հաջորդ փուլը

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում մեծացող ուժեղ մարզիկները ոչ միայն տաղանդ ունենան, այլ նաև հստակ ճանապարհ դեպի պրոֆեսիոնալ սպորտ։

Ուժեղ մրցակիցներ։
Կանոնավոր մենամարտեր։
Միջազգային փորձ։
Մեծ լսարան։

AFS × OFC-ի նպատակը հենց այդ ճանապարհը ստեղծելն է։

Սեպտեմբերի 26-ին Հայաստանը դուրս է գալիս աշխարհի դեմ։

Նոր անուններ։
Նոր մենամարտեր։
Նոր պատմություններ։

ARMAT Fight Show (AFS) × ORION Fight Club (OFC).

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգում․ Shamshyan Թրամփը միշտ ցանկացել է այն, ինչ ունեն Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը․ Ջեյք Սալիվան Միշուստինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը Թուրքիայից դիմել են Միջազգային քրեական դատարան Սև ծովում իր նավի վրա հարձակման համար
Ամենաընթերցվածները