Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու ուղղությամբ, Բաքուն շարունակում է էսկալացիոն հռետորաբանությունն ու նորանոր տարածքային ու մշակութային հավակնությունների ձևակերպումը։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, իբր գտնվող, «աղվանական քրիստոնեական ժառանգության» ուսումնասիրության նպատակով։

Այս փաստին անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ պատմական Զանգեզուրի, Դարալագյազի և Գյոյչայի (Սևանա լճի) ավազանում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով։ Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»: Ինչու «Ուժեղ Հայաստանը» չի նկատում ինչքան խաղաղ են ադրբեջանցիների նպատակները: Խաղաղության աղավնիներ Ջեյհունն ու Հիքմեթը ...»,- վերջում հեգնանքով ավելացրել է Կարապետյանը։

Գնալով ակնհայտ է դառնում այն դիսոնանսը, որն առկա է Հայաստանի գործող իշխանությունների «խաղաղության օրակարգի» և Ադրբեջանի իրական, ռևանշիստական քայլերի միջև։ Հայաստանի կողմից արդեն իսկ արված զիջումները, ինչպիսիք են միակողմանի սահմանազատման գործընթացը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն ընդառաջ գնալը որևէ համարժեք քայլով չեն փոխհատուցվել Բաքվի կողմից։

Ադրբեջանցիները դրա դիմաց ոչ միայն ոչինչ չեն զիջել, այլև չկան նվազագույն նշաններ, որ պատրաստվում են գոնե հետ քաշվել Հայաստանի օկուպացված տարածքներից։ Փոխարենը՝ Բաքուն ներկայացնում է նորանոր, շարունակական պահանջներ՝ սկսած ՀՀ Սահմանադրության փոփոխության պարտադրանքից մինչև «արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզերի ու մշակութային յուրացման քաղաքականության շրջանառումը։

Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը հիանալի հասկանում է Հայաստանի ներքաղաքական իրականությունը։ Բաքվում գիտակցում են, որ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքական հենարանը խարխլված է, իսկ ընտրական արդյունքները ձևավորվել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման, թոշակների չնախատեսված բարձրացման և պետական ապարատի ներգրավման հաշվին։ Բաքուն հասկանում է, որ Փաշինյանն ամբողջովին չի արտահայտում հայ ժողովրդի մեծամասնության լեգիտիմ կամքը այնպիսի ճակատագրական փաստաթղթերի ստորագրման համար, ինչպիսիք են խաղաղության պայմանագիրն ու տարածքային զիջումները։ «Սրբազան շարժումը» ցույց տվեց, որ հանրային դժգոհության կուտակված լիցքը չափազանց մեծ է, և նույնիսկ փոքր կայծը բավական է, որպեսզի համազգային հսկայական ալիք բարձրանա։

Այս կոնտեքստում Ադրբեջանի պարբերական սադրանքները, հավակնոտ հայտարարություններն ու «աղվանական ժառանգության» թեման յուրօրինակ քննություն են Նիկոլ Փաշինյանի համար։ Նա, օրինակ՝ Օվերտոնի պատուհանի սկզբունքով շրջանառության մեջ դնելով Տիգրանաշենի ադրբեջանական անվանումը («Քյարքի») և խոսելով նրա հնարավոր՝ Ադրբեջանին հանձնելու մասին, փորձում է հասկանալ հայ հանրության ռեակցիաները և ստուգել, թե արդյոք լիարժեքորեն կարող է կանխել դժգոհության ալիքը։ Իսկ ադրբեջանցիները փորձարկում են, թե որքանով է իշխանությունը տիրապետում իրավիճակին, որպեսզի կարողանան մաքսիմալ զիջումներ պարտադրել։

Քանի դեռ Հայաստանի իշխանությունները խաղաղության օրակարգը կառուցում են միակողմանի զիջումների տրամաբանությամբ, Ադրբեջանը շարունակելու է օգտագործել Հայաստանի ներքին թուլությունն ու իշխանության լեգիտիմության պակասը։ «Աղվանական ժառանգության» կեղծ թեզերի շրջանառումը հերթական ապացույցն է, որ Բաքվի նպատակը ոչ թե տևական խաղաղությունն է, այլ Հայաստանի պետականության հիմքերի հետևողական քանդումը։

Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հեզորեն տանող, որևէ կերպ չհակադարձող և սուր հռետորաբանությունից խուսափող Փաշինյանը լրիվ հակառակ՝ բավականին ագրեսիվ վարքագիծ է դրսևորում Ռուսաստանի նկատմամբ։ Խոսքը մի պետության մասին է, որն այս պահին արդեն իսկ սկսել է Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների լայնածավալ փուլ։ Այս առճակատումն աստիճանաբար խորանում է այն աստիճանի, որ ոչ միայն խզվում են ավանդական տնտեսական կապերը՝ հսկայածավալ վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը, այլև հարաբերությունները թևակոխում են ծանր ճգնաժամային փուլ՝ Հայաստանի համար փաստացի բացելով «երկրորդ ճակատ»։ Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե Հայաստանի իշխանությունները պատերազմից խուսափելու պատրվակով որդեգրել են Ադրբեջանի հետ մեղմ հռետորաբանության և մաքսիմալ զիջումների ուղին, նույն տրամաբանությամբ ինչու՞ են Ռուսաստանի նկատմամբ ցուցաբերում ճիշտ հակառակ մոտեցումը՝ ստեղծելով ևս մեկ աննպաստ ու ճակատագրական խնդիր։ Եթե նրանց ձգտումներն անկեղծ են և չեն հետապնդում բացառապես Արևմուտքի շահերը սպասարկելու գնով իշխանությունը պահելու նպատակ, ապա ինչու՞ է նման վտանգավոր դիմակայություն հրահրվում մի պետության հետ, որը կարող է անհամեմատ ավելի հզոր և անհամեմատ ավելի դաժան թշնամի դառնալ Հայաստանի համար, քան հնարավոր է պատկերացնել ամենավատ երազում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները