Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նաև նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ մեղադրանքներով «գործերը», անկասկած, հետագայում կարող են իրավաբանական բուհերում ուսումնասիրության առարկա դառնալ: Այն տեսանկյունից, թե ինչպես չպետք է կամ չեն կարող գործել իրավապահ, քննչական, դատական մարմինները: Ինչն է հատկանշական: Եթե այդ «գործերի» վրայից, պատկերավոր ասած, թափ տանք իշխանական (քպական) քարոզչության ու նաև կից «սատելիտների թեփն ու ժանգը, ապա տակը ի՞նչ կմնա: Իսկապես, ինչի՞ մեջ է մեղադրվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ էության, նա մեղադրվում է այն բանի համար, որ... 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահը և ի պաշտոնե վավերացրել է ՀՀ կառավարության որոշումները: Ըստ որում, նրա պաշտոնավարման շրջանում ՀՀ նախագահը չէր կարող չվավերացնել կառավարության որոշումները: Վերջ: Ուրիշ կոնկրետ մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի դեմ չկա: Իսկ ինչի՞ մեջ կամ ինչի՞ համար է մեղադրվում Սեդրակ Քոչարյանը: Գործնականում մեղադրվում է այն բանի համար, որ նախագահի որդին է:

Որովհետև, երբ հրապարակավ հնչեցված, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից իր «կրքոտ» ոճով ու բառամթերքով ներկայացված մեղադրանքներն ի մի ես բերում, դրանք հանգում են նրան, թե՝ «այդ ո՞նց է, որ դուք ունեք, իսկ ես (մենք, մյուս քպականները), իբր, չունենք»:

Բայց այդպես նրանք կարող են մեղադրանքներ ուղղել Հայաստանի ցանկացած այլ քաղաքացու. ինչո՞ւ դու կոշիկ ունես, իսկ ես չունեմ, ինչո՞ւ ես դու ելակով պաղպաղակ ուտում, իսկ ես՝ միայն սառույցով ջուր... Սա մանիպուլ յացիա է, քարոզչություն է, ամենացածր հույզերի վրա խաղալ է: Ինչ ասես, բայց սա անգամ հեռավոր աղերս չունի իրավունքի, իրավագիտության, առավել ևս՝ քրեական օրենսգրքի հետ:

Ու այդ տեսանկյունից պետք է ընդգծել փաստաբան Արամ Օրբելյանի՝ երեկվա ասուլիսում արտահայտած այն միտքը, որ նախագահ Քոչարյանի և նրա ավագ որդու հետ կապված այս «գործերում» առանցքային խնդիրը գործընթացի ոչ իրավաչափ լինելն է: Նման ոչ իրավաչափ դրսևորումներից մեկին արդեն անդրադարձել ենք նախորդիվ: Խոսքը քննչական մարմինների կողմից բացարձակ կամայականորեն տասնյակ ու տասնյակ ընկերություններ, այսպես ասած, «կապարակնքելու», այդ տնտեսվարողների գործունեությունը խաթարելու, հազարավոր մարդկանց աշխատանքային ու սոցիալական անորոշության մատնելու մասին է:

Անկախ այն բանից, թե ով ում, որ գործչին ինչպես է վերաբերվում, ինչ ընկալում կամ պատկերացում ունի նրա քաղաքական հայացքների ու դիրքորոշումների նկատմամբ, իրավական խնդիրները պետք է հիմնվեն իրավաչափության, փաստերի, ապացույցների և դրանց բազմակողմանի ու անաչառ քննության վրա: Ըստ որում՝ նաև հրապարակային քննության վրա: Հանգամանքներ, որպիսիք չենք տեսնում թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ մյուս աղմկահարույց քաղաքական գործերի դեպքում:

Հատկանշական է փաստաբան Օրբել յանի այն վկայությունը, որ երբ իրավապահներին, քննիչներին ասում են՝ եկեք դիտարկենք այս կոնկրետ մեղադրանքն ու դրա հիմքերը, նրանք խոսակցությունը «ցրում» են այլ թեմայի: Սկսում են խոսել, օրինակ՝ «ապօրինի գույքի» մասին: Փաստաբաններն առաջարկում են՝ եկեք քննարկենք «ապօրինի գույքի» հետ կապված հարցերը, քննիչներն անցնում են պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահմանը: Հարցեր շատ կան: Բայց հիմնականն այն խորացող տպավորությունն է, որ քննչական, դատաիրավական մարմինները «կրակն են ընկել»: Այն իմաստով, որ նրանք ստիպված են կաշվից դուրս գալ, որպեսզի Փաշինյանի հնչեցրած քարոզչական կամ վարկաբեկիչ, նաև վիրավորական, բայց մերկապարանոց հայտարարություններին ինչ-որ իրավական տեսք հաղորդեն:

Ինչ կարելի է ասել դրա վերաբերյալ: Դա իրավունքի, իրավականության վերջն է՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով երկրի, պետության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» ՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել Բյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով «ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակում Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Ներկայումս Թրամփի օրակարգում Իրանի առաջնորդի հետ հանդիպում չկա. Ռուբիո Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է. «Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Շաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն Սրբազանը Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին. Էնդրյու Լումիս Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներ Բջնիում՝ Հրազդան գետի մեջ հայտաբերվել է մարմին Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենաընթերցվածները