ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի արդյունքներով կաճի 6%-ով։ Այս մասին նշվում է բանկի շաբաթական մակրոտնտեսական տեսության մեջ։

ԵԱԶԲ-ի գնահատմամբ՝ 2026 թվականին Հայաստանում կպահպանվի տնտեսական ակտիվության բարձր մակարդակը՝ ներքին աճի աղբյուրների հաշվին։

Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 7,3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվար-հուլիսին աճը կազմել էր 7,7%։

Տնտեսական ակտիվության աճին հիմնականում նպաստել է ծառայությունների ոլորտը, որտեղ արձանագրվել է 12,8% աճ։ Շինարարության ոլորտն աճել է 24,7%-ով, իսկ արդյունաբերությանը՝ 7,4%-ով։

Բանկի գնահատմամբ՝ ծառայությունների ոլորտի աճին նպաստել են ՏՏ ոլորտը և զբոսաշրջային բարձր ակտիվության հետ կապված ճյուղերը։ Շինարարության աճը, ըստ ԵԱԶԲ-ի, պայմանավորված է եղել վարկավորման, այդ թվում՝ հիփոթեքային վարկավորման աճով, ինչպես նաև ներդրումային ակտիվությամբ։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Կատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ․ Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջեր ԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»
Ամենաընթերցվածները