Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասը, որի աշխատանքներին մասնակցում են նաև ընդդիմադիրները, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Լևոն Քոչարյանը:

Երեկ կարևոր օր էր, քանի որ քննարկվում էր ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարց, այն է՝ հունիսին կայացած ԱԺ հակաժողովրդավարական, ռեպրեսիաներով ու մրցակիցների թիրախային կալանավորումներով ուղեկցված, ձայների հաշվարկի ժամանակ ուղղակի աղաղակող «նկարչությամբ» աչքի ընկած ընտրությունները:

Ի՞նչն է ուշագրավ: Այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակությունն է նույնիսկ բարձրաձայնում ընտրական խայտառակությունների մասին: Այսինքն, խախտումներն այնքան ահավոր ու ահռելի են եղել, որ նույնիսկ Փաշինյանի իշխանությանը «ձեռքով-ոտքով» պահող եվրակառույցները չեն կարողանում դրա մասին լռել: Ավելին, առանձին դրվագներով պարզապես «ջրում են» փաշինյանական իշխանության քարոզչությունը ընտրությունների մասով:

Ի մասնավորի, որպես հիմնական խնդիրներից մեկը նշվում է նախընտրական արշավի բնույթը, որը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված: Հիմնական զեկուցողը՝ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն, անդրադարձել է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև սոցիալական և տնտեսական այն միջոցառումներին, որոնք կառավարությունն իրականացրել է անմիջապես ընտրություններից առաջ: Մտահոգություն է հայտնվել նաև ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների մասով:

Նրա խոսքով, այս հանգամանքների համախումբը լուրջ հարցեր է առաջացրել նախընտրական արշավի մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից:

ԵԽԽՎ հանձնարարականների թվում են ֆինանսավորման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև վարչական ռեսուրսների չարաշահման համար պատժամիջոցների կիրառումը:

Հիմնական պահերից մեկն այն է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը լուրջ հարցեր է առաջացրել: Կոտիեի ելույթում ամենակոնկրետ դժգոհությունը վերաբերել է մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմանը:

Նրա խոսքով, մի քանի ընտրական տեղամասերի արդյունքները չճանաչելու ԿԸՀ որոշումն էական նշանակություն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության՝ խորհրդարանական ներկայացվածության համար: Դիտորդական պատվիրակության կարծիքով, այն որոշումները, որոնք կարող են ազդել քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածության վրա, պետք է ուղեկցվեն հստակ և ստուգելի հիմնավորմամբ:

Ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ դիտորդներն ու դիտորդական խմբի ղեկավարը բավականին լավատեղյակ են իրողություններին, չնայած գերադասում են երբեմն լղոզված արտահայտվել դրանց մասին՝ քաղաքական պատճառներով: Ավելին, չնայած հենց իրենց կողմից արձանագրված խախտումներին, նաև նշում են, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են կազմակերպված, ժողովրդավարական են եղել և այլն: Բայց այդ թեմային, երկակի ստանդարտներին կանդրադառնանք առանձին:

Հիմա արձանագրենք, որ չնայած քաղաքականացված կողմնակալությանը, նույնիսկ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունն է ստիպված եղել զեկույցի մակարդակով արձանագրել իրենց փայփայած իշխանության խնդրահարույց գործողությունները:

Կարծում ենք, որ դա նաև ընդդիմադիր առանձին ուժերի շարունակական ու համառ աշխատանքի արդյունք է, թեկուզ նույն եվրակառույցների հետ: Նաև հուշում, որ այդ ուղղությամբ, անկախ ամեն ինչից, ակտիվությունը պետք է շարունակել: Եվրոպական կառույցներն ու եվրոպական ակտիվ հանրությունը պիտի տեղյակ լինեն, թե իրենց կառույցների աջակցությամբ ինչ համակենտրոնացման ճամբարի ու բացօթյա բանտի է վերածվել երբեմնի ազատ Հայաստանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Կյանքից հեռացել է Սամվել Մեսրոպյանը Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել
Ամենաընթերցվածները