Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում իշխանություններն ու իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառության մեջ են դրել թեզեր, թե իբր Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասնակից ադրբեջանցի զինվորին չարտահանձնելու դեպքում «վաղը» սահմանը խախտած հայ զինծառայողները կարող են ենթարկվել նույնատիպ վերաբերմունքի։ Սակայն այս քարոզչական գծի հետևում իշխանությունը բացահայտորեն շրջանցում է էական փաստերը. ադրբեջանցի զինծառայողը սովորական սահմանախախտ չէ։ Նա ներխուժել է խաղաղ բնակչի տուն, զենք է կիրառել, վիրավորել է քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կնոջն ու երեխաներին, իսկ տուժած կինն այս պահին ենթարկվում է բազմաթիվ վիրահատությունների՝ առողջական վիճակը կայունացնելու համար)։

Այս վտանգավոր օրակարգերի պատճառով հանրության շրջանում ապատիա է առաջանում և վախ՝ սեփական անվտանգության համար: Այս պարագայում հատկանշական է, թե ինչպիսին է հանրային-քաղաքական արձագանքը իշխանությունների որդեգրած այս գործելաոճին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ֆիքսել է, որ իշխանության քայլերը միտված են օրակարգը շեղելուն, մինչդեռ անհրաժեշտ է քաղաքական մակարդակով տալ հստակ գնահատական և պաշտոնապես հայտարարել, որ հանցագործություն կատարած ադրբեջանցին չի հանձնվելու Ադրբեջանին։ «Ադրբեջանցին մտել է Հայաստան, մտել է ընտանիք, փորձել է սպանել ընտանիքի անդամներին։ Իրենք պետք է քաղաքական գնահատական տան ու ասեն, որ չեն արտահանձնելու այդ ադրբեջանցուն Ադրբեջանին... Դա քաղաքական քայլ է։ Մենք զգում ենք, որ իրենք ուզում են էլի հայերի վրա կրակած, տուն մտած, քաղաքացիական անձանց վրա կրակած մարդուն հանձնեն»,- ընդգծել է Կարապետյանը։

Իրականում խնդիրը դուրս է գալիս սովորական իրավական ընթացակարգերի սահմաններից և ուղղակիորեն առնչվում է պետականության անվտանգային հիմքերին ու քաղաքացու վստահությանը։ Երբ սեփական տան մեջ քաղաքացիական անձանց դեմ ծանր հանցագործություն կատարած ադրբեջանցու պարագայում իշխանությունը հստակ իրավական ու քաղաքական դիրքորոշման փոխարեն դիմում է զիջողական քարոզչության, դա խաթարում է պետության՝ իր քաղաքացուն պաշտպանելու առաջնային առաքելությունը։ Նման գործելաոճը խորացնում է հասարակական անպաշտպանվածության զգացումը և քանդում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, քանի որ արդարադատության և անվտանգության հաշվին արվող յուրաքանչյուր «ծածկադմփոց» ոչ թե կանխում է նոր վտանգները, այլ ընդհակառակը՝ անպատժելիության մթնոլորտ է ձևավորում սեփական երկրի սահմաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 58 անգամ
Լրահոս
2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար ՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Transfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակը Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» NVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնում Նոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը Վեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներին Նոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել է Սպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղում Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»
Ամենաընթերցվածները