«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր

«Փաստ»-ը գրում է․

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը կնքել են համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է Հայաստանում խթանել սպորտի զարգացումն ու առողջ ապրելակերպի տարածումը։


Համատեղ նախաձեռնության շրջանակում կողմերը ծրագրում են իրականացնել տարբեր ձևաչափերի մարզական միջոցառումներ, մրցաշարեր, առաջնություններ, ինչպես նաև կրթական ու սոցիալական ծրագրեր, սեմինարներ և հանրային ակցիաներ։

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշել է, որ 2025 թվականի ապրիլի 4-ից գործող հիմնադրամի գլխավոր առաքելությունն է նպաստել Հայաստանի մարզերում սպորտի զարգացմանը և սպորտով զբաղվելու կարևորության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ հիմնադրամի խոշորագույն ծրագրերից է Արթիկի շրջանի Փանիկ գյուղում կառուցվող «ՆԱՎ» բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնը, որտեղ երեխաները մարզումներին զուգահեռ ստանալու են համապարփակ կրթություն։

Возможно, это изображение текст

Հիմնադրամն աջակցում է նաև պարասպորտով զբաղվող երեխաներին՝ տրամադրելով կրթաթոշակներ, և կազմակերպում է ծանրամարտի մրցաշարեր, որոնցից ամենասպասվածը դեկտեմբերի 6-ին կայանալիք «Avdalyan Legacy Cup» միջազգային մրցաշարն է՝ Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ։ Ավդալյանը հավելել է, որ նախատեսվում է մարզադպրոցներ ու ծանրամարտի մարզադահլիճներ կառուցել հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ առկա է մեծ ներուժ, սակայն չկան անհրաժեշտ պայմաններ։

Անդրադառնալով նոր ձևավորված գործընկերությանը՝ Նազիկ Ավդալյանը բարձր է գնահատել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի նման կայացած և հզոր ընկերությունների ներգրավվածությունը սպորտի ոլորտում։ Նա ընդգծել է, որ սպորտը երկրի համար ունի թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական մեծ նշանակություն և ծառայում է որպես «փափուկ ուժ», հետևաբար չափազանց կարևոր է գործարար աշխարհի մասնակցությունը ոլորտի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընկերությանը համատեղ ծրագիր սկսելու համար՝ նա շեշտել է, որ հայ ազգը ֆիզիկապես ուժեղ է և սպորտային, իսկ մեր մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում երկրի ամենաուժեղ կողմերից են։

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը, կարևորելով հասարակության մեջ մարզական, մշակութային և սոցիալական ծրագրերի զարգացումը, որոշել է աջակցել այս նախաձեռնությանը։ Համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆինանսական աջակցությամբ. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը պատրաստ է կիրառել դեղագործության ոլորտում իր 30-ամյա փորձը մարզիկների վերականգնման, ճիշտ սննդակարգի, սննդային հավելումների և բժշկադեղագիտական պատշաճ աջակցության ապահովման գործում, ինչը թույլ կտա նվազեցնել վնասվածքները և երկարաձգել մարզիկների կարիերան։

Մացակյանը սպորտը անվանել է «սոցիալական վերելակ»՝ ընդգծելով, որ մարզերում պայմանների բացակայության պատճառով երկրի սպորտային պոտենցիալի երկու երրորդը մնում է չօգտագործված։ Նա վստահություն է հայտնել, որ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ հնարավոր կլինի հասնել մեծ հաջողությունների։ Կողմերը այս համագործակցությանը մոտենում են երկարաժամկետ հեռանկարով՝ նպատակ ունենալով կյանքի կոչել նախանշված բոլոր մարզական, կրթական և առողջապահական ծրագրերը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»
Ամենաընթերցվածները