57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ

Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից  մեկում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչություն է դիմել այդ մարզի բնակիչ 42-ամյա Տ․ Ա․-ն և հայտնել, որ 2023 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին իր ծանոթը՝ տվյալ մարզի բնակիչ 57-ամյա Կ․ Մ․-ն,քաղաքի շենքերից մեկի բակից ֆիզիկական բռնություն գործադրելով առևանգել է իրեն, «Lexus» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել քաղաքի շենքերից մեկին կից առանձնատուն, որտեղ, ֆիզիկական բռնություն գործադրելով, ատրճանակի սպառնալիքով և հագուստը պատռելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ ավելի ուշ՝ ևս 2 անգամ՝ 2024 թվականի գարնանը և 2026 թվականի փետրվարին, Կ․ Մ․-ն, օգտվելով իր՝ տանը մենակ գտնվելու հանգամանքից, իբր նախկինում տեղի ունեցած սեռական հարաբերության տեսաձայնագրությունը հրապարակելու սպառնալիքով և ֆիզիկական բռնություն գործադրելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Կ․ Մ․-ն սպառնացել է այդ դեպքում ևս հրապարակել տեսաձայնագրությունը։ Իսկ երբ վերջին շրջանում ամուսնու մոտ վերոգրյալի վերաբերյալ կասկածներ են առաջացել, որոշել է դիմել ոստիկանություն։

Դեպքի փաստով տվյալ մարզային քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչություն։

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները