Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, եթեր հեռարձակեց տոնական, «ֆեստիվառային» համերգի տեսագրություն՝ հարուցելով հանրային վրդովմունքի մեծ ալիք: Հանրային դժգոհության ճնշման տակ Հանրային հեռուստաընկերությունը հարկադրված եղավ ներողություն խնդրել: Բայց դա չընկալվեց և չընդունվեց մեծամասնության կողմից:

Հասկանալի է, որ Հանրայինի այդ դրսևորումը բուռն արձագանք ստացավ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, հնչեցին բավականին կոշտ բնորոշումներ ու քննադատություն: Օրինակ՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բավարար չհամարեց սոսկական արձագանքը և հանդես եկավ բաց նամակ-պահանջով: Ըստ որում, պահանջը բավականին հստակ էր ձևակերպված. «Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի անհապաղ հրաժարական՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար»:

Անկասկած, շատերը, այդ թվում՝ նշված պահանջը բարձրաձայնած «ՀայաՔվեն», հրաշալի հասկանում են, որ Հ1-ի խնդրահարույց ու նման այլ դրսևորումները շատ ավելի վերևից են գալիս, իսկ «վերևից եկող» այդ կարգադրությունները կատարողներն ընդամենը «սլաքավարների» դերում են: Սակայն առնվազն ի պաշտոնե կան կոնկրետ պատասխանատուներ, և որքան էլ շատ բան շատերին պարզ լինի, տեղին է նաև նրանցից պատասխան պահանջելը:

Ի վերջո, ինչպես ցույց տվեց այս օրինակը, հանրային ակտիվությունը, հետևողականությունը, համառությունը կարող են հանգեցնել որոշ արդյունքի և երբեմն նաև հանգեցնում են: Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հ1-ի գործադիր տնօրենն ու նրա տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել: Իհարկե, սա ընդդիմադիրների պահանջի ամբողջական կատարում չէ, բայց նաև հասկանալի է, որ հրահանգով կատարվածի համար հրահանգողը աշխատանքից չէր ազատի: Չնայած, Նիկոլ Փաշինյանից դա էլ է սպասելի, եթե ինչ-որ պահի զգա, որ դա իր անձին է պետք:

Բայց սա ավելի շուտ ազդակ է ոչ թե նրանց, այլ հանրությանն ու ընդդիմադիր շրջանակներին: Ազդակ, որ ցանկացած սկզբունքային հարցում պետք է գնալ մինչև վերջ, համառել, լինել հետևողական: Ի վերջո, իշխանության սանձարձակությունների սահմանափակումն սկսվում է այն կետից, որտեղ այդ իշխանությունը տեսնում ու զգում է հակազդում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ի՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց
Ամենաընթերցվածները