Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների և տարբեր ուղղություններով հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները շարունակում են մնալ հանրային-քաղաքական օրակարգի առանցքում՝ առաջացնելով տարբեր մոտեցումներ ու վերլուծություններ։ Երկու դերակատարներն էլ, ակտիվորեն մասնակցելով միջազգային, մասնավորապես եվրոպական ձևաչափերին, ջանում են ընդգծել Արևմուտքի հետ գործընկերության կարևորությունը, ինչը, սակայն, ներքին քաղաքական դաշտում հաճախ ուղեկցվում է փոխադարձ քննադատություններով ու քաղաքական կողմնորոշումների շուրջ տարակարծություններով։

«Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս բարդ ու բազմավեկտոր իրողություններին՝ «Իմ երկիր՝ իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը նշեց, որ միջազգային հարաբերություններում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև հավասարակշռված «երկակի» քաղաքականություն վարելու փորձերը ներկայիս համաշխարհային վերափոխումների պայմաններում աստիճանաբար կորցնում են իրենց գործնական արդյունավետությունը, քանի որ արտաքին ուժերն ակնկալում են առավել հստակ ու կանխատեսելի դիրքորոշումներ։

Գործչի գնահատմամբ՝ քաղաքական դաշտում դեռևս գերիշխում են արևմտյան ուղղվածությանն առնչվող պատկերացումները, մինչդեռ Հայաստանի երկարաժամկետ կայունության և ինքնիշխան պետականության ամրապնդման հիմնասյունը Ռուսաստանի հետ ավանդական, ռազմավարական ու դաշնակցային խոր հարաբերությունների պահպանումն ու զարգացումն է։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային առանցքային դերակատարները՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը, նույնպես կարևորում են տարածաշրջանային խնդիրների կարգավորումը հենց տարածաշրջանային պետությունների փոխգործակցության՝ «3+3» ձևաչափի շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս հարցերը լուծել առանց արտաքին միջամտությունների։

Անդրադառնալով ներքաղաքական դասավորությանը՝ շարժման ղեկավարն արձանագրում է, որ քաղաքական դաշտում դեռևս նկատելի է հայ-ռուսական ռազմավարական օրակարգն ամբողջությամբ ներկայացնող համապարփակ միավորների պակաս։ Նրա խոսքով, առկա քաղաքական մոտեցումները հաճախ խարսխված են Ռուսաստանի դերի վերաբերյալ ոչ լիարժեք պատկերացումների վրա, մինչդեռ Մոսկվան առաջնորդվում է պետական ինքնիշխանության հարգման և գործող իշխանությունների հետ ինստիտուցիոնալ երկխոսության պահպանման սկզբունքով։ Ստեղծված օրհասական իրավիճակում, ըստ Մհեր Ավետիսյանի, առաջնահերթություն է դառնում նոր քաղաքական միավորման ու թիմի ձևավորումը, որը կկարողանա հաղթահարել քաղաքական դաշտի առկա արատավոր կծիկը և առաջ մղել իրական, հավասարակշռված ու դաշնակցային քաղաքականություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ի՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց
Ամենաընթերցվածները