«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը

2026 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել «Ատոմ՝ ապագայի էներգիա» խորագրով առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը: «Փաստ» լրատվականի փոխանցմամբ՝ միջոցառումը կազմակերպվել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և Impact Team 2050 միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ծրագիրը նվիրված էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին, դրա ռազմավարական դերին երկրի էներգետիկ անվտանգության, կայուն զարգացման ու ցածր ածխածնային ապագայի ապահովման գործում, ինչպես նաև ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների ներկայացմանը:

Միջոցառման առանցքային մասն էին կազմում ոլորտի առաջատար փորձագետների ելույթները: Էներգետիկ ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը հանդես է եկել «Ատոմային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում» զեկույցով: Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՈՒ Երևանի մասնաճյուղի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հումանիտար գիտություններ» ամբիոնի վարիչ Կարինե Խիզանցյանցը ներկայացրել է «Ատոմային էներգետիկան որպես անածխածին ապագայի հիմք. ինչու է անհնար հասնել կլիմայական չեզոքության առանց ԱԷԿ-ի» թեմայով դասախոսությունը: Ատոմային էներգետիկայի ոլորտի բազմամյա փորձառու մասնագետ, Հայկական ԱԷԿ-ի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը մասնակիցներին պատմել է Մեծամորի ատոմակայանի պատմության, զարգացման հիմնական փուլերի, շահագործման առանձնահատկությունների և Հայաստանի էներգահամակարգում դրա ունեցած առանցքային դերի մասին:

Փորձագիտական քննարկումներից հետո մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները ստուգել են Kahoot ինտերակտիվ խաղ-վիկտորինայի միջոցով: Ծրագրի առանձին հատված նվիրված էր միջազգային կրթական և ոլորտային նախագծերին երիտասարդության մասնակցությանը, որի շրջանակում երիտասարդ ակտիվիստները կիսվել են «Ռոսատոմի» նախաձեռնություններին մասնակցելու իրենց փորձով և ներկայացրել մասնագիտական աճի ու միջազգային համագործակցության ընձեռնվող հնարավորությունները: Impact Team 2050 խորհրդի գործունեությունը ներկայացրել է մենթոր Գագիկ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներից 13 ներկայացուցիչ միավորող այս խորհուրդը զբաղվում է ատոմային օրակարգում երիտասարդների ներգրավմամբ և նոր սերնդի մասնագետների պատրաստման հարցերով: Գագիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը մտնում է աշխարհի այն 31 երկրների թվի մեջ, որոնք շահագործում են ատոմակայաններ, և չափազանց կարևոր է, որ նոր սերունդը հասկանա միջուկային էներգետիկայի դերը երկրի անվտանգության ու անկախության ապահովման գործում: «Ատոմ՝ ապագայի էներգիա» երկխոսությունը արդյունավետ հարթակ դարձավ երիտասարդների, փորձագետների և ակադեմիական համայնքի միջև անմիջական շփման և Հայաստանի ատոմային ոլորտի ապագայի շուրջ քննարկումների համար:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելու Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Արամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվի Եվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYT Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Ի՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները