Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի կառավարության իրականացրած գնումների և պետական բյուջեի միջոցների ծախսման արդյունավետության շուրջ հերթական աղմկահարույց բացահայտումն է հասունանում։ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ բուռն արձագանքի արժանացավ COP 17-ի բրենդային նվերների և գովազդային նյութեր ձեռք բերելու նպատակով պետբյուջեից հատկացված հսկայական՝ շուրջ 290 միլիոն դրամի ծախսը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը, ամբիոնից հերթով ներկայացնելով ձեռք բերված ապրանքների իրական շուկայական արժեքներն ու պաշտոնական պայմանագրերում ամրագրված գները, բացահայտել է անհավանական գերավճարներ և ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր։

Մասնավորապես, պետությունը ձեռք է բերել 16500 հատ թերմոս՝ յուրաքանչյուրը 7800 դրամով, մինչդեռ մանրածախ շուկայում լավ որակի նմանատիպ թերմոսների արժեքը տատանվում է 2000-3500 դրամի սահմաններում, և նույնիսկ բրենդային տպագրություն ավելացնելու դեպքում (մոտ 1000 դրամ) ամենաթանկ գինը չէր կարող գերազանցել 4000 դրամը։ Բացի այդ, պետական գնումներով ձեռք է բերվել 19700 հատ բեյջի թել՝ յուրաքանչյուրը 1248 դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ շուկայում նույնիսկ մանրածախում 55 դրամից բարձր գնով բեյջի թել գտնելն անհնար է եղել, իսկ մասնագետների գնահատմամբ՝ ամենաբարձր որակի տպագրությամբ բեյջի թելն առավելագույնը կարող է արժենալ 600 դրամ։

Անդրադառնալով մյուս պարագաներին՝ պատգամավորը նշել է, որ պետությունը 16500 հատ էկո պայուսակ է գնել՝ յուրաքանչյուրի համար վճարելով 3432 դրամ, մինչդեռ արդեն բրենդավորված նմանատիպ պայուսակների շուկայական գինը կազմում է ընդամենը 3000 դրամ։ Ձեռք է բերվել նաև 18550 հատ կրծքանշան՝ 2340-ից մինչև 2964 դրամ արժողությամբ, այն դեպքում, երբ շուկայում լավագույն որակի նմանատիպ նշաններն արժեն 1800 դրամ։

Այս բոլոր տվյալները վերլուծելով՝ Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ, առանց գնումների մասնագետ լինելու, ընդամենը մեկ օրում իրականացրած շուկայական ուսումնասիրության արդյունքում իրեն հաջողվել է հաշվարկել միայն այս պայմանագրում պետբյուջեից անհիմն վատնված 84 միլիոն 984 հազար 600 դրամ։ Այս աղմկահարույց փաստերը վկայում են այն մասին, որ պետական գնումների համակարգում շարունակում են գործել կոռուպցիոն խորքային մեխանիզմներ, երբ սովորական սպառման պարագաները գնվում են շուկայականից մի քանի անգամ թանկ գներով՝ պետական միջոցների հաշվին ապահովելով անհասկանալի գերշահույթ։

Մինչ խորհրդարանում այս վատնումների շուրջ խոսակցություն է ծավալվում, հարկ է ընդգծել, որ կասկածի տակ չի դրվում նման միջոցառումների իրականացման նպատակահարմարությունը. անշուշտ, այդ միջոցառումները պետք են, պարտադիր են, շատ կարևոր են։ Սակայն խնդիրն այն է, որ դրանք չպետք է առիթ հանդիսանան բյուջետային միջոցները վատնելու, փող ուտելու և սեփական գրպանները լցնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 51 անգամ
Լրահոս
COP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Նեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել են Գազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-ն Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունը Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելու Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը ՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Արամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվի Եվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYT Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց»
Ամենաընթերցվածները