Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարությունն, ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի մեծ թափ է հաղորդել մասնավոր սեփականության դեմ պայքարին, ունեցվածքի խլմանը, որ տարակերպ դրսևորումներ է ստացել, այդ թվում՝ ամբողջական հիմնարկություններ, ձեռնարկություններ, տնտեսվարող կազմակերպություններ կապարակնքելը:

Իսկ նախօրեին արդեն կառավարությունը կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ «ՀՀ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնեմասերի նկատմամբ ՀՀ-ի սեփականությունը գրանցելու մասին», այսինքն՝ այն «գերակա շահ» ճանաչելու մասին:

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով ու ոգով կրկին սկսեց ճառել «թալանածը վերադարձնելու», «քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու» մասին: Բայց ի՞նչ «թալանի» ու, առավել ևս, այն վերադարձնելու մասին կարող է այստեղ խոսք լինել ընդհանրապես:

Եթե խոսենք կոնկրետ «Հայաստանի էլեկտրացանցերի» մասին, ապա փաստերն ու իրողություններն այնքան հանրահայտ են, որ նույնիսկ անհարմար է դրանց մասին ևս մեկ անգամ հիշեցնել: Այդուհանդերձ՝ ի՞նչ է եղել. Սամվել Կարապետյանը եկել, համաձայնել է ստանձնել ծանր վիճակում գտնվող ընկերության կառավարումը, այն ոտքի է կանգնեցրել, ապահովել է երկրի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքի կենսունակությունն ու բնականոն կենսագործունեությունը: Դա թալա՞ն է: Ներդրումներ անելը թալա՞ն է: Ո՞վ է ումից ինչ թալանել:

Իսկ այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամենամեղմ բառերով էլ բնորոշելու դեպքում սեփականության խլում է, հափշտակում, մեծ հաշվով՝ կամայականություն և ապօրինություն, որքան էլ նրանք փորձում են ինչ-ուր փաթեթավորում հաղորդել իրենց անիրավ քայլերին՝ դրանք քարոզչական առումով որակելով «թալանի վերադարձ»: Ու խոսքը միայն ՀԷՑ-ին չի վերաբերում: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններին, այլ բիզնեսներին: Այդ ամենը քաղաքական դրդապատճառներով պարզապես ապօրինաբար խլվում է:

Ու այստեղ մոտենում ենք այս հոռի երևույթի մեկ այլ ծանր, ահավոր շերտին, որի մասին քիչ է խոսվում, բայց այն ոչ պակաս էական է: Փաշինյանն ինքն էլ հրաշալի տեղյակ է, որ իր գործողությունները կապ չունեն «թալան վերադարձնելու» հետ: Բայց այս ամեն ինչի մեջ ամենասուր կետերից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են հասարակության, հանրային ընկալման մեջ շատ վտանգավոր մանիպուլ յատիվ տարրեր ներարկել: Այն է՝ եթե մարդը հարուստ է, հաջողակ է, եթե գործարար է, եթե կարողանում է մեկը երկուս դարձնել, ուրեմն՝ վե՛րջ, թալանչի է: Նեգատիվ վերաբերմունք ու թշնամանք է սերմանվում երկրում ունևոր մարդկանց դեմ: Դա արվում է պետական իշխանության լծակներով ու պետական քաղաքականության մակարդակով:

Առանց այն էլ մեր հասարակության մեջ, հատկապես չկայացած անձանց շրջանում կա թշնամանք, նախանձ և չուզողություն՝ հաջողակ, գրագետ, կարողունակ մարդկանց նկատմամբ: Փաշինյանը, դա լավ իմանալով, այդ կրակի վրա յուղ է լցնում, խոշոր սեփականատերերին, կարողունակ մարդկանց դարձնում որոշակի շերտի վառ ատելության ու չարության թիրախ: Յուրօրինակ հոգեբանական տեռոր է իրականացնում:

Բայց դա երկսայրի մահակ է: Եթե կան փաշինյանական իշխանության այդ դրսևորումներից ոգևորվողներ, նրանց մնում է միայն ցավակցել: Որովհետև վերջնահաշվում նույն մահակն իրենց գլխին է իջնելու և շատ ավելի ցավոտ: Իսկ հաջորդ փուլում ու մյուս ծայրով մահակն արդեն հարվածելու է երկրի տնտեսության ծակծկված գրպանին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան Եթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ Զելենսկի Արզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի ԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա COP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Նեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել են Գազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-ն Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունը Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»
Ամենաընթերցվածները