Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն դեպարտամենտների ոստիկանապետներին հանձնարարել է անկարգությունների ֆոնին մի շարք քաղաքներում պարետային ժամ սահմանել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

«Ես խնդրել եմ ոստիկանապետներին այս երեկո պարետային ժամ սահմանել մի քանի շրջանում, մասնակի պարետային ժամ»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով անկարգությունների կապակցությամբ հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։

Նրա խոսքով՝ ոստիկանապետներն այս հարցում կգործեն ընտրողաբար, կոնկրետ տարածքներում։

«ՆԳՆ-ն ավելի ուշ քարտեզ կկազմի, որտեղ կգործի այս ռեժիմը: Նպատակը ոչ միայն քաղաքացիների, այլև առևտրային կետերի պաշտպանությունն է», – նշել է վարչապետը։

Լեկոռնյուն հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել, սակայն այս պահին «մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցներն ավելի ընդունելի են»։

Ըստ գնահատումների՝ անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 2000 բիզնես։

Վարչապետը նաև հայտարարել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հետաքննության լայնածավալ գործողության մեկնարկի մասին։

Հոկտեմբերի 17-18-ին Փարիզում և ամբողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են տեղի են ունեցել վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։ Դրանք ուղեկցվել են անկարգություններով, թալանով և հրկիզումներով։ Ձերբակալվել է շուրջ 2400 մարդ, 1000 իրավապահ տուժել է։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ» Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ» Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան Եթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ Զելենսկի Արզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի ԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա COP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Նեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել են
Ամենաընթերցվածները