Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենատարբեր քաղաքական, սոցիալական, օրախնդիր հարցերի շուրջ քննարկումների ընթացքում դժվար չէ նկատել, որ անպայման հայտնվում են որոշակի խումբ անձինք, որոնք իրենց պարտքն են համարում հընթացս «քլնգել» ընդդիմությանը՝ վերջիններիս մեղադրելով հնարավոր ու անհնար բոլոր մեղքերում, հատկապես, որ «այս վիճակում ենք»:

Ընդդիմությունն, իհարկե, անքննադատելի չէ: Ընդդիմադիր ուժերին, իհարկե, կարելի է զանազան դիտողություններ անել: Միանգամայն բնական է, որ որոշակի պահանջներ պետք է ներկայացնել ընդդիմադիր հիմնական ուժերին: Այդ ամեն ինչը հասկանալի է:

Բայց մյուս կողմից՝ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի են ունեցել ընտրություններ: Այո, իշխող ուժի կողմից եղել են խայտառակ խախտումներ: Այո, եղել է վարչական ռեսուրսի գերչարաշահում: Բայց գնացել են, չէ՞, մի քանի հարյուր հազար մարդ ու փաշինյանական ՔՊ-ին ձայն տվել: Երկրորդը. ընդդիմությանը, այսինքն՝ խորհրդարան անցած, չանցած իրական ընդդիմադիր ուժերին համախառն մոտ 550 հազար մարդ է քվեարկել:

Բոլորս տեսանք, ի դեպ, թե ինչպես կուսակցություններից մեկի ձայները բացահայտ գողացան՝ չթողնելով, որ անցնի խորհրդարան: Իսկ եթե, օրինակ՝ այդ կուսակցությանն այնքան քվե տայինք, այդ թվում՝ «քլնգողները», ապա միգուցե հնարավոր չլինե՞ր այդ մանդատագողությունն ու ձայնափոշիացումը: Ու իրավիճակն էլ, բնականաբար, այլ կլիներ: Իսկ եթե խորհրդարան անցած երկու ուժերին ավելի շատ քվե տրվեր, իրավիճակն ընդհանրապես այլ կլիներ, արմատապես այլ...

Սակայն չընկնենք «եթե, ապա..»-ի այդ մածուցիկ գայթակղության մեջ: Պարզապես պետք է նկատել, որ եղած հնարավորության սահմաններում մարդիկ ինչ կարողանում՝ անում են: Ի վերջո, ընդդիմության հնարավորություններն անսահմանափակ չեն:

Այդուհանդերձ, «քլնգելն» ու պահանջելը դյուրին է, իհարկե: Հատկապես՝ ընդդիմությանը «քլնգելը». ի վերջո, դրա համար իրավապահները դիմակավորներով չեն հարձակվում, չեն կալանավորում, դրա համար սեփականություն չեն խլում: Բայց ընդդիմությանը շարունակ «կպնելու» փոխարեն միգուցե ամեն մեկը ինքն իրեն հարցնի, թե ինքը գոնե իր ուզած նպատակին հասնելու համար «մի մոմ» վառե՞լ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները