Դժգոհություն... ձոներով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 20 օր առաջ հայտնի դարձավ, որ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Դեռևս այն ժամանակ մենք ստանում էինք տեղեկություններ, որ այս ոլորտում ոչ միայն բավական խորքային խնդիրներ են կուտակվել, այլև՝ խուլ խմորումներ կան:

Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել նաև ԲԿԳ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը: Ճիշտ է, իր գրառման մեջ նա շնորհակալությունների տարափ է տեղում ԿԳՄՍՆ նախկին նախարարներին, կառավարությանը, սիրաշահում է Նիկոլ Փաշինյանին, թե՝ «ուզում եմ Հայաստանի Հանրապետությունում ունենալ գիտության այն մակարդակը, որը Դուք եք պատկերացնում, ներկայացնում Ձեր խոսքում և ամրագրել եք Ձեր ղեկավարությամբ հաստատված փաստաթղթերում»: Նաև «շառից, փորձանքից հեռու»՝ իր պարտքն է համարում կոչ անել «սուտի ընդդիմադիրներին՝ չառիթավորվել», այդուամենայնիվ, նույն այդ գրառումից ակնհայտ է դառնում, թե ինչքան խորքային խնդիրներ կան այս ոլորտում:

Մասնավորաբար, որպես աշխատանքից ազատվելու հիմնական պատճառ նշվում է այն, որ «մեր աշխատանքն ու ծրագրերի իրականացումը չեն համապատասխանում կառավարության, նախարարության, կոմիտեի և անձամբ իմ խոստացած զարգացման տեմպին»: Ի հավելումն՝ Մովսիսյանը գրել է. «Դրա վկայությունն են 2026 թվականին խոստացված, բայց չհատկացված ֆինանսավորումն ու, դրա հետևանքով, թերի իրականացված ծրագրերը։ Նույն մտահոգությունն ունեմ 2027 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ. այս տեսքով հաստատվելու դեպքում բազմաթիվ ծրագրերի իրականացումը կվտանգվի»:

Հրաժարականագրության ժանրում սա, ըստ երևույթին, նոր ոճ է, որը կդժվարանանք անգամ բնորոշել, թերևս՝ «քծնաքննադատություն»: Չէ, լուրջ, դուք միայն պատկերացրեք, թե ինչ կարգի կաշկանդիչ քաղցրախմորի մեջ են ընկղմված իշխանությունն ու իրեն առնչվող շրջանակները, որ նույնիսկ հրաժարական տվող պաշտոնյան իր այդ քայլի պատճառները ներկայացնելիս դիֆերամբներ է ձոնում արդեն նախկին վերադասին ու նրա վերադասին:

Խնդիրը նույնիսկ այս կամ այն պաշտոնյան չէ: Խնդիրն այն է, որ պարզ հարց է ծագում. եթե ամեն ինչ այդքան շնորհակալարժան է ու երախտագիտալի, հապա էլ ո՞րն է ծրագրերի կիսատ մնալու, թերի ֆինանսավորման ու մնացյալ խնդիրների ու հրաժարական տալու խորքային պատճառը: Ցավալի է այս պաշտոնյաների վիճակը, բայց ավելի ցավալի է կոնկրետ այս դեպքում գիտության վիճակը. պատկերացնո՞ւմ եք ինչքան տխուր է ամեն ինչ, որ այսքան շնորհակալության հետ մեկտեղ, միևնույնն է, անհնար է եղել գոնե մի քիչ «չքննադատելը»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները