Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար

Բուլղարիայի ավիացիոն անվտանգության մասնագետ, EUROCONTROL-ի օպերատիվ անվտանգության համակարգող Ցվետոմիր Բլաևը կստանա Թռիչքային անվտանգության հիմնադրամի կողմից շնորհվող «Ջերոմ Ֆ. Լեդերերի անվան անվտանգության առաջնորդության» մեդալը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարարությունը։

Թռիչքային անվտանգության հիմնադրամի Եվրոպական խորհրդատվական կոմիտեի երկարամյա նախագահ Բլաևը պարգևատրվել է ավիացիոն շահագրգիռ կողմերին համախմբելու գործում իր ներդրման համար։ Նա նշանակալի դեր է ունեցել Թռիչքուղիների սահմանազանցման կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագրի (GAPPRI) և Թռիչքուղիներից դուրս սահման կանխարգելման գլոբալ գործողությունների ծրագրի (GAPPRE) մշակման գործում։

Տրանսպորտի և կապի նախարար Գեորգի Պեևը շնորհավորել է Բլաևին՝ մրցանակը որակելով որպես բուլղարական ավիացիոն մասնագետների պրոֆեսիոնալիզմի և միջազգային հեղինակության ճանաչում։

Մեդալն անվանակոչվել է ի պատիվ Ջերոմ Լեդերերի, որը համարվում է ավիացիոն անվտանգության առաջամարտիկներից և Թռիչքային անվտանգության հիմնադրամի հիմնադիրներից մեկը։ Այն ճանաչում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մեջ կայուն ներդրումը՝ արդյունաբերության առաջնորդության և միջազգային հիմնական ծրագրերի մշակման միջոցով։

Նախարարությունից հայտնել են, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թ. նոյեմբերի 10-ին՝ Կանադայի Մոնրեալ քաղաքում կայանալիք 79-րդ միջազգային ավիացիոն անվտանգության գագաթնաժողովի (IASS) ժամանակ։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ
Ամենաընթերցվածները