Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական ու սոցիալտնտեսական կյանքում առաջիկա մեկ տարվա հեռանկարն ուղղակիորեն կախվել է օդում՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ անորոշությունն ու տագնապը դարձել են հանրային մթնոլորտի գլխավոր բնութագրիչները։ Սպասվող թանկացումները՝ գազի գնի հավանական բարձրացումից մինչև կենսական ապրանքների թանկացման նոր ալիք, ինչպես նաև արտաքին քաղաքական անվերջանալի ճնշումներն ու անվտանգային մարտահրավերները հասարակությանը կանգնեցրել են ապոկալիպտիկ սպասումների առջև։ Ավելին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված անորոշությունն ու Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունը բախվել է լրջագույն խնդիրների։ Այն հիմնական թեզերն ու խոստումները, որոնցով Փաշինյանին դեռ հաջողվում էր ձգել սեփական իշխանությունը, աստիճանաբար սպառվում են, իսկ իշխանական օրակարգում առաջանում է լուրջ վակուում։

Հենց այս խորացող ճգնաժամի, իշխանական թեզերի սպառման և հանրային սպասումների ֆոնին հարկավոր է ևս մեկ անգամ ֆիքսել ընդդիմության պայքարի որակապես նոր փուլը։ Հիշենք, որ դեռ նախընտրական շրջանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդն, ըստ էության, նաև ծրագրային լուրջ փաթեթ էր ներկայացնում, նա ոչ միայն ֆիքսեց առկա ծանր իրողությունները, այլև բացահայտ հայտարարեց ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու պատրաստակամության մասին։

Կարապետյանի քաղաքական գործունեության առանցքը հիմնված էր իրավիճակի դիագնոստիկայի վրա։ Արձանագրելով նախորդ շրջանից ժառանգած ծանր բեռը՝ կորսված երկրորդ հայրենիքից ու օկուպացված տարածքներից մինչև Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցներն ու 15 միլիարդ դոլարի շեմին հասնող պետական պարտքը, նա ձևակերպում է այն ելման կետը, որտեղ գտնվում է երկիրը։ Այստեղ, սակայն, քաղաքական շեշտադրումը տեղափոխվում էր միայն քննադատության դաշտից դեպի նախաձեռնողականություն. ՀՀ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը ներկայացնում էր սեփական օրակարգն ու լուծումների տրամաբանությունը։

Ուշագրավ են հատկապես տնտեսական ու արտաքին քաղաքական հանգույցների վերաբերյալ առաջարկված մոտեցումները։ Ստեղծված ճգնաժամի ֆոնին Կարապետյանն առաջադրել է կոնկրետ քայլերի հաջորդականություն՝ սկսած տնտեսության մեջ սփյուռքի ներուժի վերականգնումից ու հայտարարված տնտեսական ծրագրերի մեկնարկից, մինչև ավանդական դաշնակիցների հետ վստահության վերականգնումն ու երաշխավորված խաղաղության հասնելը։ Այս ամենին գումարվում են ներհասարակական համերաշխության, արդարադատության և Եկեղեցու դերի վերականգնման շեշտադրումները, որոնք ձևավորում են առաջարկվող քաղաքական պլատֆորմի հենքը։

Կարապետյանը նաև հեղափոխական տնտեսական ծրագրեր է հրապարակել։ Երկար տարիներ, ընդ որում՝ ոչ միայն այս իշխանության օրոք, հասարակության մեջ ձևավորվել էր կայուն պնդում, թե ընդդիմությունը չունի կոնկրետ ծրագրային առաջարկներ։ Հիմա, երբ Հայաստանը բախվում է լրջագույն մարտահրավերների, չափազանց կարևոր է դառնում այն, որ քաղաքական ընդդիմադիր ուժը հանդես է գալիս ոչ թե սոսկ քննադատությամբ, այլ հստակ, այլընտրանքային լուծումներով։ Սա, ըստ էության, ընդդիմության ինստիտուցիոնալ բուն ֆունկցիան է՝ հասարակությանը ներկայանալ որպես իրական, հաշվարկված ու ռացիոնալ այլընտրանք, ինչը հատկապես օրհասական է առաջիկա ցնցումների ֆոնին։ Այսօր էլ այդ ծրագրերը ակտուալ են և օր առաջ միս ու արյուն պետք է ստանան։ Ակնհայտ է, որ օդում կախված և աստիճանաբար տապալվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը երկիրը տեղափոխում է բավականին տուրբուլենտ քաղաքական գոտի, որտեղ կենսական է դառնում կայուն ու ուժեղ ընդդիմադիր միավորների առկայությունն ու գործունեությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
Ամենաընթերցվածները