Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Կողմերի միջև գործող պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։

Պաշտոնական հայտարարությունից հետո Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հրաժեշտի գրառմամբ՝ ամփոփելով երևանյան ակումբում անցկացրած ժամանակահատվածը.

«Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր, այլ նաև մարդկանց, գաղափարների, արժեքների ու հարգանքի մասին էր։

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին՝ միասին կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության, մեր գաղափարներին հավատալու և խաղադաշտում դրանք կյանքի կոչելու համար։

Մենք միասին փորձել ենք ստեղծել մեր ֆուտբոլը՝ մեր խաղային ձեռագրով, հստակ ինքնությամբ ու սկզբունքներով։ Ֆուտբոլ, որի հիմքում ոչ միայն խաղի որակն էր, այլև մտածելակերպը, համարձակությունը, պատասխանատվությունն ու հավատարմությունը մեր ընտրած ճանապարհին։

Շնորհակալ եմ հաղթանակների ու դրանց պարգևած զգացմունքների համար, բայց ոչ պակաս՝ դժվար պահերի համար, երբ կարողացանք պահպանել մեր դեմքը, արժանապատվությունը, փոխադարձ հարգանքն ու հավատը միմյանց նկատմամբ։

Ինձ համար միշտ կարևոր է եղել ոչ միայն այն, թե ինչ արդյունքի ենք հասնում, այլև այն, թե ինչպես ենք անցնում այդ ճանապարհը։ Հպարտ եմ, որ անկախ հանգամանքներից՝ մենք փորձել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանը, չհրաժարվել մեր սկզբունքներից, հավատալ ու պայքարել մինչև վերջ։

Առանձնահատուկ շնորհակալություն իմ մարզչական շտաբին, ակումբի աշխատակիցներին, ովքեր իրենց ամենօրյա, հաճախ անտեսանելի աշխատանքով եղել են այս ճանապարհի մի մասը։ Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին՝ աջակցության, վստահության և թիմի կողքին լինելու համար։

«Ուրարտուին», ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին մաղթում եմ նոր հաղթանակներ, հաջողություններ և, ամենակարևորը, երբեք չդադարել հավատալ սեփական ուժերին ու գնալ երազանքների հետևից։

Ճանապարհները կարող են բաժանվել, բայց միասին ստեղծած արժեքները, ապրած զգացմունքներն ու փոխադարձ հարգանքը մնում են։ Շնորհակալ եմ բոլորիդ այս ճանապարհի համար», — գրել է հայ մասնագետը։

Ակումբի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրանսիսկո Կոմպանը։

Աղբյուրը՝ Armsport.am։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո Ողբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին Ընդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում են Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը Թերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանք Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է Եվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի Ուշակով Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի» Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները