Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը
Նախօրեին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ արգենտինացի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է հունվարին հեռանալ «Ինտեր Մայամիից» և տեղափոխվել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»՝ այն ակումբ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան, գրում է armsport.am-ը։
Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, սակայն, հայտարարել է, որ ներկա պահին որևէ հիմք չկա ենթադրելու, թե աստղային ֆուտբոլիստը կլքի ամերիկյան թիմը։ Մեսսին ունի գործող պայմանագիր մինչև 2028 թվականը, որը մտադիր է ավարտին հասցնել։ Աղբյուրն ընդգծում է, որ Լիոնելը լիովին գոհ է ակումբում իր կարգավիճակից, իսկ նրա ընտանիքն իրեն հարմարավետ է զգում Մայամիում։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 34 հանդիպումներում Մեսսին դարձել է 29 գոլի և 15 արդյունավետ փոխանցման հեղինակ։
