Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան երեք տասնամյակ գործող «Արցախ TV»-ն, որը Արցախի բռնի հայաթափումից հետո իր աշխատանքը շարունակում է Հայաստանում, դարձյալ կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Հեռուստաընկերությունն այս պահին գործում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում հատկացված սենյակում։ Սակայն արդեն տևական ժամանակ է՝ ներկայացուցչության շենքի տնօրինման իրավունքի հարցը քննվում է դատարանում, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել կոլեկտիվում։ Դատարանի հնարավոր որոշմամբ, շենքը արցախցիների տնօրինումից վերցնելու դեպքում լրատվամիջոցը կզրկվի եթեր ապահովելու վերջին հնարավորությունից։

Ստեղծված իրավիճակի, առկա մարտահրավերների և առաջիկա ծրագրերի շուրջ «Փաստի» հետ զրույցում իր մտահոգություններն ու տեսակետն է հայտնել հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Սահակյանը։

Անդրադառնալով բռնի տեղահանումից հետո ի հայտ եկած խնդիրներին՝ նա նշեց, որ վերաբացման պահից ի վեր իրենց հիմնական խնդիրը եղել ու մնում է շենքայինը. «Տեսնելով, որ որևէ այլ տարածքում դժվար է ապահովել «Արցախ TV»-ի գործունեությունը՝ աշխատանքները կազմակերպել ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում»։ Սակայն, նրա խոսքով, երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ են կանգնած, քանի որ դատական գործընթացներով պայմանավորված՝ շենքի ճակատագիրը մշուշոտ է։ Նարեկ Սահակյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ այդ շենքում մեկ տանիքի տակ են հավաքվել արցախցու ինքնության համար պայքարող կազմակերպություններն ու կոլեկտիվները։

Խոսելով հետագա գործունեության հեռանկարների մասին, եթե կառավարությունը դատարանի որոշմամբ վերցնի ներկայացուցչության շենքը, Նարեկ Սահակյանը վստահեցրեց, որ ալիքը միանշանակ պետք է գործի, ընդ որում՝ ոչ թե ուղղակի գոյություն ունենալու, այլ հավատարիմ մնալու իր առաքելությանը՝ լինելու Արցախի և արցախցու ձայնը։ Նա խոստովանեց, որ այստեղ ամենամեծ խնդիրը համապատասխան շենք կամ տարածք ունենալն է, ինչը բավականին բարդացած է նաև մասնավոր հատվածում։ Սահակյանի փոխանցմամբ, ցավոք, գործարար շրջանում շատերը խուսափում են «Արցախ TV»-ին վարձով տարածք տրամադրել՝ հետագա հնարավոր անախորժություններից խուսափելու պատճառաբանությամբ։

Անդրադառնալով վերջերս հայտարարված վերազինմանն ու առաջիկա անելիքներին՝ տնօրենը նշեց, որ հեռուստաընկերությունը կունենա հստակ ռազմավարություն, արցախցու տեսակը, խնդիրներն ու հաջողությունները բացահայտող հեռուստահաղորդումներ և նախագծեր, ինչպես նաև համեստ, բայց ժամանակի պահանջներին համապատասխանող տեխնիկական միջոցներ։ Նա վստահություն հայտնեց, որ սրտացավ ու պրոֆեսիոնալ մասնագետներով համալրված թիմն իր ամենօրյա աշխատանքով աստիճանաբար կվերականգնի հանրային վստահությունը լրատվամիջոցի նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» ԱՄՆ-ն ամռան սկզբից ի վեր «աջակցել է Հորմուզի նեղուցով արտահանել ավելի քան 1,5 միլիարդ բարել հում նավթ» Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Հայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդը Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո Ողբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին Ընդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում են Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը Թերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանք
Ամենաընթերցվածները