Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին շարունակում է մնալ կատալոնական «Բարսելոնայի» ուշադրությն կենտրոնում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ցանկանում էր ձեռք բերել Բաստոնիին դեռևս այս տարվա ամռանը։ Ֆուտբոլիստն ինքը պատրաստ էր տեղափոխվել Կատալոնիա, սակայն «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն չէր տվել գործարքին։ Ընդգծվում է, որ մարզչի այդ որոշումը խիստ հիասթափեցրել էր պաշտպանին։
Այժմ «Բարսելոնան» պատրաստ է վերսկսել բանակցությունները, սակայն Բաստոնին ցանկանում է նախ անձամբ զրուցել Ֆլիկի հետ, որպեսզի գերմանացի մասնագետն անձամբ հաստատի իր հետաքրքրվածությունը տրանսֆերի հարցում։
