Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի քաղաքական դաշտը լայնորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունները, այդ թվում՝ այն, որ եթե ընդդիմադիրների բարձրացրած հարցերին իշխանությունը դրական պատասխան տա, և խորհրդարանական ընդդիմությունը դեմ գնա նոր Սահմանադրությանը, նրանց դեմ հանրային ճնշում կգեներացվի: Փաշինյանն այս համատեքստում հայտարարել է, թե ինքը լեգիտիմ է համարում ընդդիմության հարցադրումները հայ-ադրբեջանական խաղաղության ու նոր Սահմանադրության մասին, որի նախագիծը, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այս ամիս:

Այնինչ, ընդդիմադիր դաշտում իշխանության այս մոտեցումները բոլորովին այլ գնահատականի են արժանանում։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին, այն որակել է որպես պետական հեղաշրջման մասին հայտարարություն։ Նա նշել է, որ վարչապետը հանդես է գալիս որպես մոլի քաղաքացիական բախումների կողմնակից, նախաձեռնող և ինժեներ: «Միջազգային հարցերի, պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել»,-հավելել է նա:

«Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն էլ երեկ գրառում է կատարել՝ մասնավորաբար նշելով. «Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ևս տարբեր ֆորմատներով արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Ալիևյան սահմանադրությանը: Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման համար «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 ձայն, և առանց ընդդիմադիրների իշխող ուժը չի կարող այդ որոշումն ընդունել: Թեև Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը համարում է ներքին օրակարգ, բայց խորհրդարանական ընդդիմադիրներն այն բնութագրում են որպես «Ալիևի Սահմանադրություն»: Ընդդիմադիր ամենամեծ՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր հերթին անդրադարձել է գործընթացի բովանդակությանը՝ շեշտելով. «Սա խաղաղություն չէ, սա զիջումներ են, սրանք զիջումներ են առանց խաղաղության»:

Հիշեցնենք, որ Բաքուն անցած օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջ կա Ադրբեջանի նկատմամբ: Նոր Սահմանադրության բովանդակությունը դեռ հայտնի չէ, հանրայնացվել է միայն այն, որ նոր տեքստում այլևս չի լինի հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը:

Խոսելով իշխանության գործողությունների և հնարավոր զարգացումների մասին՝ Տիգրան Աբրահամյանը նշել է. «Իրենց ասել են, որ պետք է փոխել Սահմանադրությունը, հիմա իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների։ Հաջորդիվ Ադրբեջանն ի՞նչ կուզի, իրենք էլ չգիտեն»:

Անդրադառնալով հասարակական ճնշումների մասին իշխանության պնդումներին՝ ընդդիմադիր գործիչն ընդգծել է. «Հիմա որ սպառնում են հասարակական ճնշումներով, հասարակության դիրքորոշումը եղել է 2023 թվականի հուլիսի 7-ին, եւ մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին չի տվել սահմանադրական մեծամասնություն Սահմանադրություն փոխելու համար։ Ընտրություններով ժողովուրդն ասել է՝ դու չես կարող ինքնագլուխ Սահմանադրություն փոխել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» ԱՄՆ-ն ամռան սկզբից ի վեր «աջակցել է Հորմուզի նեղուցով արտահանել ավելի քան 1,5 միլիարդ բարել հում նավթ» Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Հայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդը Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո Ողբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին Ընդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը
Ամենաընթերցվածները