Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ․ Պուտին
Ռուսաստանի բոլոր ժողովուրդների համախմբվածությունը միշտ առանցքային դեր է խաղացել և շարունակում է խաղալ․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանի ժողովուրդներ» միջազգային շաբաթվա լիագումար նիստում։
- Միջէթնիկական հարաբերությունների ոլորտը չափազանց նուրբ է. երկպառակություն հրահրելու ցանկացած փորձ պետք է արմատից կտրել;
- Դարերի ընթացքում Ռուսաստանի տարբեր ժողովուրդների մշակույթները խորապես միահյուսվել են;
- Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ;
- Ռուսաստանի ավելի քան հարյուր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ պարգևատրվել են բարձր պետական պարգևներով՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած խիզախության և հերոսության համար։
