Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի սեպտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի և ֆիզիկական անձանց՝ աճուրդներն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Կոտայքի մարզի դատախազության դատախազի հսկողությամբ քննվող քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն իրականացրել էր պետշահերի ուսումնասիրություն։ Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ մանկապարտեզի շենքն օտարվել է այն պայմաններում, երբ մանկապարտեզը փաստացի լուծարված չի եղել, շարունակել է գործել, ունեցել է տնօրեն և աշխատակիցներ։ Ընդ որում, գույքն օտարվել է ՍՊ ընկերությանը, որի տնօրենը հանդիսացել է մանկապարտեզի տնօրենի որդին:

Մանկապարտեզի շենքն օտարելուց հետո, ՍՊ ընկերությունն այն օգտագործման իրավունքով տվել է համայնքին՝ մանկապարտեզի կողմից փաստացի շահագործելու նպատակով: Միաժամանակ պարզվել է, որ օտարման ենթակա գույքն ամբողջությամբ չի գնահատվել, այլ գնահատվել է դրա մի մասը: Բացի այդ, 2004 թվականի հուլիսի 7-ին, Աբովյան համայնքի ավագանին, կայացնելով համայնքի սեփականություն համարվող մանկապարտեզն օտարելու մասին թիվ 65-Ա որոշումը, հաստատել է օտարման գնի չափը և պայմանները, մինչդեռ՝ համայնքի ղեկավարը գործարքով շեղվել է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված գնից և պայմաններից, որի հետևանքով պայմանագիրը կնքվել է ոչ թե համայնքի ավագանու, այլ՝ համայնքի ղեկավարի 2004 թվականի հուլիսի 26-ի թիվ 237 որոշմամբ սահմանված գնով և պայմաններով:

Դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը։

Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվեն Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրում գտնվող՝ շուրջ 1 միլիարդ 240 միլիոն դրամ շուկայական արժեքով 0,9167 հա մակերեսով հողամասերը, 3203,35 քմ մակերեսով մանկապարտեզը և դրան հարակից շենք-շինությունները:

Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է։

ՀՀ դատախազություն

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Կանադայում Նիագարան կապույտով է լուսավորվել՝ նշելու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ․ Պուտին Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» ԱՄՆ-ն ամռան սկզբից ի վեր «աջակցել է Հորմուզի նեղուցով արտահանել ավելի քան 1,5 միլիարդ բարել հում նավթ» Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Հայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդը
Ամենաընթերցվածները