Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն նոյեմբերի 7-ից. այս մասին հայտնել է GullivAir ավիաընկերությունը։
Թռիչքները կիրականացնի բուլղարական GullivAir ավիաընկերությունը «Bulgaria Air»-ի հետ համագործակցությամբ։
Չվերթերը նախատեսվում է իրականացնել շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։ Ձմեռային չվացուցակը կգործի մինչև 2027 թվականի մարտի 25-ը։ Ավիաընկերությունը դիտարկում է նաև ամառային թռիչքները շարունակելու հնարավորությունն ըստ ուղևորների պահանջարկի։
Նոր երթուղու առաջին չվերթը կկայանա նոյեմբերի 7-ին։
