Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երեկ օրն սկսվեց քպական իշխանության ռեպրեսիվ մարմինների կողմից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տների, ինչպեսև Կարապետյաններին առնչվող ավելի քան 60 այլ հասցեների վրա զանգվածային «հարձակմամբ»: Ձևական առումով հայտարարվեց խուզարկության մասին հետո հրապարակվեց ինչ-որ երկար «հեքիաթ»՝ իբր ՀԷՑ-ի հետ կապված, բայց բոլորին էլ պարզ է, թե ինչն ինչոց է: Ի դեպ, հետաքրքիր հարց է, թե իշխանությունն ու իր ռեպրեսիվ մարմինների ղեկավարները ի՞նչ էին պատրաստվում գտնել գրեթե մեկուկես տարի քաղաքական հետապնդումների ենթարկվող, կալանավորված, ապա տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանի կամ նրա եղբորորդու առանձնատանը: Տարուց ավելի բացահայտ թշնամական եղանակներով ու ակնհայտ քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց՝ բազմախուզարկված տներում... խուզարկություններ են անում, նոր գործընթացներ են «թխում»: Ի լրումն ամենի, սա լուրջ հարցերի տեղիք է տալիս՝ այդ խուզարկություններն արտոնող պաշտոնյաների տրամաբանության և ողջամտության, պրոֆեսիոնալ պիտանելիության առումներով:

Այս ամենն ու երեկ օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս գործընթացներն այլ կերպ, քան հետևողական ահաբեկում, իշխանական լիազորությունների անցում ու չարաշահում, դժվար է բնորոշել: Ու հետապնդվողներն էլ պատրանքներ չունեն, հստակ գիտակցում են, թե փաշինյանական իշխանության հերթական ռեպրեսիվ բռնկումն ինչով է պայմանավորված:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը շատ պարզ ասաց դրա մասին՝ մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը «կողմ» քվեարկենք: Բառացի. «Հիշում եք, որ հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն, համոզում է, աչքեր վախեցնում: ...Երեխաների խաղալու համակարգիչը տարան ու մի քանի հատ խաղային այլ բաները: Խուզարկության ընթացքում երեխաները տանն են եղել. փոքրը տանն էր: Երեխաները արդեն սովոր են, որ շուտ-շուտ են գալիս: Սա Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ մենք թողնենք, որ ինքը Ալիևի սահմանադրության հանրաքվե անցկացնի»,-ասել է նա:

Բայց առանց Նարեկ Կարապետյանի բնորոշման էլ պարզ է, թե ինչ նպատակ(ներ) է հետապնդում Փաշինյանը: Նրան խիստ անհրաժեշտ է երկրում վախի, սարսափի մթնոլորտ հաստատել, ֆիզիկապես ճնշել ընդդիմադիրներին, կալանավորել, բանտարկել, օրումեջ խուզարկություններ ու նման հարձակումներ անել, որպեսզի... քվեարկեն՝ սահմանադրական փոփոխությունների օգտին, կատարեն Ալիևի ստորացուցիչ պահանջները:

Այն, որ Փաշինյանն ասում էր՝ «հանրային ճնշում» կգործադրի, մեծ հաշվով, դրա դրսևորումն է: Կարելի է ասել՝ նախազդը: Պարզապես Փաշինյանի ունեցած «հանրությունը» մնացել են ուժայինները: Եվ վերջ: Փորձառու փաստաբան, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի բնորոշմամբ, «Ուժեղ Հայաստան» կուսակցություն առաջնորդների տներում իրականացվող քննչական գործողություններում իրավաբանություն պետք չէ փնտրել. «Կատարվողը բացառապես գտնվում է քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի շրջանակում։ Այստեղ իրավաբանություն չկա»:

Դժվար է չհամաձայնել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ. «Այն, ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստանի» շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։ Իրավապահ, դատախազական և դատական համակարգի այն աշխատակիցները, ովքեր այս ապօրինություններն իրականացնում են, ինչքան էլ իրենք իրենց փորձեն համոզել, որ գործում են օրենքով և վերադասի կարգադրությամբ, իրականում Իլհամ Ալիևի գործիքն են դարձել։ Իրենք, իրենց ընկերներն ու հարազատները պիտի ապրեն այս գիտակցումով»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» «Ռեալ Մադրիդ»-ը Ռաֆայել Նադալին նշանակել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Կանադայում Նիագարան կապույտով է լուսավորվել՝ նշելու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ․ Պուտին Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»
Ամենաընթերցվածները