Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Արցախը ուրանալուց և դավադրաբար հանձնելուց, Ադրբեջանի կողմից հարյուր հազարավոր մարդկանց ամիսներով սովամահության եզրին պահելուց ու, ի վերջո, սեփական տներից տեղահան անելուց հետո, թվում էր, թե «ժողովրդավարության բաստիոնի» պետական ապարատը գոնե մի կաթիլ բարոյական պատասխանատվություն կզգար։ Թվում էր՝ ատամներով պիտի պահեին այն ամենը, ինչը դեռ հիշեցնում է Արցախի, դրա մշակույթի, ինքնության ու բառուբանի մասին, որպեսզի աշխարհով մեկ ցրված արցախցին գոնե մի թելով կապված մնար իր արմատներին։ Բայց, դե, ումից ինչ ակնկալես։ Փոխանակ արցախցու ձայնը հնչեցնող ու նրանց միավորող վերջին հենասյուներին տեր կանգնեն, մեր «սրտացավ» իշխանություններն անցել են վերջին տանիքներն էլ գլխներին փլելու սիրված գործին։

 Արցախի ներկայացուցչության շենքը դատարաններով խլելու գործընթացն արդեն սկսել է վտանգել մեկ այլ կարևոր արցախյան կառույցի՝ երկար տարիներ գործող «Արցախ TV»-ի գործունեությունը, որը փորձում է այդ նույն տանիքի տակ արցախցու շունչը վառ պահել, բայց այսօր կանգնել է փակուղու առաջ։

Ինչպես մեզ հետ զրույցում ահազանգել է հեռուստաընկերության տնօրենը, հիմնական մարտահրավերը հենց այդ չարաբաստիկ շենքային խնդիրն է։ Ու այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ՝ ոչ պակաս լուրջ խնդիր. մասնավոր հատվածում ևս հրաժարվում են վարձակալությամբ տարածք տրամադրել լրատվամիջոցին։ Ահա թե որտեղ է երևում մասնավոր հատվածի «քաջությունը». հետագա «հնարավոր անախորժություններից» վախեցած գործարարները պարզապես խուսափում են «Արցախ TV»-ին տարածք տալուց։ Դե, իշխանություններն այնպիսի «ազատ ու ժողովրդավար» մթնոլորտ են ձևավորել, որ Արցախի անունը տալն անգամ դարձրել են քաղաքական ռիսկ։

Ստացվում է փայլուն մի պատկեր. պետական ապարատը ոչ միայն ձեռքերը լվացել է արցախցու ճակատագրից, այլև կուլիսներում ուրախությամբ ձեռքերն է շփում, երբ հետևողականորեն քանդվում են արցախցու ցավն ու պահանջատիրությունը բարձրաձայնող վերջին հարթակները։ Մինչդեռ հեռուստաընկերությունն անգամ այս ծայրահեղ անհեթեթ պայմաններում փորձում է տեխնիկա վերազինել, ծրագրեր թարմացնել ու արցախցու ոգին բարձր պահել, իշխանական համակարգը զբաղված է այդ ձայնը վերջնականապես խլացնելով։

Սակայն սա միայն մեկ լրատվամիջոցի կամ տարածքի հարց չէ. սա պետք է լինի համազգային խնդիր և բոլորիս ինքնասիրության հարցը, որպեսզի մեր կորուսյալ հայրենիքի ձայնը չլռի, և յուրաքանչյուրս պետք է ամեն ինչ անենք դա պահպանելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» «Ռեալ Մադրիդ»-ը Ռաֆայել Նադալին նշանակել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Կանադայում Նիագարան կապույտով է լուսավորվել՝ նշելու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ․ Պուտին Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»
Ամենաընթերցվածները