Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ

Դոհայում ընթացող հրաձգության աշխարհի 2026 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը 23-րդ տեղն է զբաղեցրել 10 մետր հեռավորությունից օդամղիչ ատրճանակով հրաձգության կանանց որակավորման փուլում։

Հայ մարզուհին վեց սերիաների արդյունքում հավաքել է 574 միավոր և չի կարողացել ընդգրկվել եզրափակչի ուղեգիր նվաճած լավագույն ութնյակում։ Կարապետյանին ընդամենը վեց միավոր չի բավականացրել լավագույն ութնյակում հայտնվելու համար։

Եզրափակիչ չանցնելու պատճառով հայ մարզուհին զրկվել է նաև Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի երեք ուղեգրից մեկի համար պայքարելու հնարավորությունից։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, Էլմիրա Կարապետյանը դարձել էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 50 մետր հեռավորությունից ատրճանակով հրաձգությունում։ Սակայն այս մրցաձևն ընդգրկված չէ Օլիմպիական խաղերի ծրագրում։

Դոհայում հրաձգության աշխարհի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-14-ը և հանդիսանում է 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլերից մեկը։

 

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» «Ռեալ Մադրիդ»-ը Ռաֆայել Նադալին նշանակել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Կանադայում Նիագարան կապույտով է լուսավորվել՝ նշելու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ․ Պուտին Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները