ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար

Ուրբաթ օրը Եվրամիությունը զգուշացրել է TikTok սոցիալական ցանցին, որ այն պետք է փոփոխի իր անհատականացված «For You» («Քեզ համար») ժապավենի «վնասակար» կառուցվածքը, հակառակ դեպքում ԵՄ թվային կանոնակարգերի համաձայն ընկերությանը խոշոր տուգանքներ են սպառնում։

Այս պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել են խախտումների նախնական ապացույցներ։

Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է սոցիալական հարթակին «Թվային ծառայությունների մասին ակտի» (Digital Services Act - DSA) խախտման մեջ՝ կապված այսպես կոչված «ճագարի բնի» (rabbit hole) էֆեկտի հետ։ Սա մի երևույթ է, երբ TikTok-ի ալգորիթմը պարբերաբար առաջարկում է նմանատիպ տեսանյութեր՝ երեխաներին և խոցելի օգտատերերին ենթարկելով ավելի ու ավելի վնասակար բովանդակության ազդեցությանը։

«Որքան շատ է օգտատերը փոխազդում որոշակի տեսակի բովանդակության հետ, այնքան TikTok-ի «For You» ժապավենի ալգորիթմն ավելի շատ է առաջարկում նմանատիպ բովանդակություն։ Նման կառուցվածքը կարող է վնասակար լինել, երբ անվերջ և կրկնվող ազդեցությունը կապված է, օրինակ, տխրության, միայնության կամ սեփական մարմնի ընկալման հետ կապված նյութերի հետ»,- նշել են Եվրոպական հանձնաժողովից։

TikTok-ը հերքել է Հանձնաժողովի եզրահանգումները՝ պնդելով, որ դրանք սխալ են ներկայացնում հարթակի գործունեությունը և օգտատերերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

«Հանձնաժողովը մի շարք պնդումներ է արել, որոնք փաստացի սխալ են և աղավաղված են ներկայացնում թե՛ մեր հարթակի կառուցվածքը, թե՛ օգտատերերի անվտանգության ապահովման հարցում մեր հանձնառությունը։ Մենք մեր համայնքի պաշտպանության հարցում հաստատուն դիրքորոշում ունենք՝ միաժամանակ օգտատերերին տրամադրելով իրենց բովանդակային փորձառությունը ուղղակիորեն և ինտուիտիվ կերպով կառավարելու հնարավորություն»,- Euronews-ին հայտնել է TikTok-ի ներկայացուցիչը։

TikTok-ի ալգորիթմը շարունակում է առաջարկել նմանատիպ տեսանյութեր նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերերը ցույց են տալիս, որ իրենց չի հետաքրքրում տվյալ տեսակի բովանդակությունը։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ TikTok-ը քայլեր է ձեռնարկել այդ ռիսկերը մեղմելու ուղղությամբ, սակայն այդ միջոցները բավարար չափով արդյունավետ չեն եղել։ Հանձնաժողովը կոչ է արել հավելյալ փոփոխություններ կատարել հարթակի կառուցվածքում։

 

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» «Ռեալ Մադրիդ»-ը Ռաֆայել Նադալին նշանակել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Կանադայում Նիագարան կապույտով է լուսավորվել՝ նշելու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը Ռուսաստանի բազմազանությունը հսկայական ուժի աղբյուր է, յուրահատուկ առավելություն և մեծ ներուժ․ Պուտին Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները