«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և բազմաֆունկցիոնալ կառույցներ են։ Նրանք աշխատում են մեկ պարզ, բայց հանճարեղ թեզով. «Եթե կա մարդ, ուրեմն կա հոդված, իսկ եթե կա ընդդիմադիր, ուրեմն կա բազմակի կալանավորում»։

Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորման որոշումը դարձավ օրենքի և տրամաբանության հերթական «տրիումֆը»։ Ինչո՞ւ կալանավորել մեկ անգամ, եթե կարելի է անել երկու անգամ, երեք կամ անվերջ՝ ըստ քաղաքական եղանակի տեսության (օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արդեն չորրորդ անգամ)։ Իրավապահ համակարգն այնքան է կատարելագործվել, որ այլևս պետք չեն օրենսգրքեր կամ ապացույցներ, բավական է միայն սպասել համապատասխան «մտահղացմանը»։

Իհարկե, այս ամենն արվում է բացառապես «ժողովրդավարության բաստիոնն» ամրապնդելու համար։ Չէ՞ որ որքան շատ ընդդիմադիր է հայտնվում բանտախցում, այնքան ավելի է «խաղաղվում» երկիրը, իսկ երբ երկրում այլևս ոչ մի բողոքող ձայն չլսվի, արտաքին թելադրողների հետ հարաբերությունները կդառնան «հաճույք»։ Այստեղ է, որ սկսվում է իսկական աշխարհաքաղաքական «գրոսմայստերությունը»։ Այդպիսի «անդորրի» պայմաններում արտաքին քաղաքականությունը վերածվում է իսկական «հոբբիի». կարելի է առանց ավելորդ խանգարողների քարտեզի վրա նոր գծեր քաշել, Արցախից հետո Սյունիքի բարձունքները վերածել աշխարհաքաղաքական սակարկությունների առարկայի, իսկ Հայոց ցեղասպանության հիշատակումը թաքցնել, որպեսզի հարևանների հետ «կառուցողական» թեյախմությունը հանկարծ չփչանա։

Ամենաանհավանական հնարքը, թերևս, դաշնակիցներին փոխելու արվեստն է։ Տասնամյակների ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ կարելի է հեշտությամբ քանդել՝ փոխարենը ստանալով Արևմուտքի անսահման «մտահոգությունն» ու ժպիտները։

Ինչի՞ համար են պետք իրական տնտեսական հարաբերություններ, եթե կան գեղեցիկ թվիթներ և բարձրագոչ հայտարարություններ։

Այս ամբողջ կոմեդիայում ամենագոհն, անշուշտ, Բաքվում են։ Իլհամ Ալիևը, թերևս, ապշած (գուցե նաև հիացած) հետևում է, թե ինչպես են Երևանում իրենից առաջ ընկնում՝ կատարելով անգամ այն պահանջները, որոնք ինքը դեռ չէր հասցրել ձևակերպել։

Եվ այսպես, Հանրապետության հրապարակում կյանքը տոն է։ Իշխանությունը քայլում է հաղթական, իրավապահ մարմինները դրոշմակնիքները ձեռքներին սպասում են նոր ցուցումների, իսկ պետականությունը մեծ ցատկերով շարժվում է դեպի «լուսավոր ապագա»՝ հուսալով, որ այդ ճանապարհին գոնե մի կտոր հող կմնա սեփական ոտքերի տակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա Մասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» «Ռեալ Մադրիդ»-ը Ռաֆայել Նադալին նշանակել է ակումբի տնօրենների խորհրդի անդամ Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն Աբովյանի սեփականության իրավունքը «կվերականգնվի» թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Կանադայում Նիագարան կապույտով է լուսավորվել՝ նշելու ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատների հաղթանակը
Ամենաընթերցվածները