Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վեց տարի առաջ ստորագրվեց հայտնի «եռակողմ հայտարարությունը»՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին»: ՌԴ նախագահ Պուտինն ու թշնամական Ադրբեջանի ղեկավար Ալիևը դա արեցին ուղիղ տեսակապի միջոցով, Փաշինյանը «էկրաններին չերևաց», բայց ստորագրեց...

Շատ ու շատ բաներ կարելի է հիշեցնել, բայց ի՞նչ ունենք այսօր՝ վեց տարի անց:

Սկսենք վերջից. ունենք վերոհիշյալ հրադադարի եռակողմ հայտարարության բովանդակային զրոյացում՝ չնայած կողմերից ոչ մեկը այն պաշտոնապես չեղյալ չի հայտարարել:

Բացի այդ, արդեն վեց տարի ունենք շարունակվող անբնական վիճակ, երբ երկիրը կառավարում է ուժ (գործիչ), որը երկրին ու ժողովրդին բերել է ծանր պարտություն, մարդկային ու տարածքային ահավոր կորուստներ: Ըստ որում, առկա բազմաթիվ խնդիրներ բխում են հենց այդ անբնական իրողությունից, երբ շարունակում է իշխանության մնալ խայտառակ պարտության թիվ 1 պատասխանատուն:

Պատերազմում հաստատված հրադադարից հետո ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի մակարդակով Արցախի պաշտոնական ուրացում, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչել և, որպես դրա ուղիղ հետևանք, հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախի ամբողջական հայաթափում՝ թշնամու կողմից ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո: Եվ ունենք տակավին անտուն մնացած, վարձով պատսպարվող արցախցի հայրենակիցներ: «Ունենք» նաև բուն ՀՀ տարածքից կորուստներ: Ունենք Բաքվի բանտերում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարություն: Ունենք չդադարող ու իշխանական խոսափողներից հնչող սնամեջ խոսակցություններ՝ «խաղաղություն խնամելու» մասին: Ունենք թշնամու կողմից անընդհատ լրացվող նախապայմաններ ու պահանջներ և հայկական կողմի՝ դրանք կատարելու, անընդհատ զիջելու մշտական պատրաստակամություն: Ունենք «Արցախի հիմնախնդրի փակման» մասին Փաշինյանի հայտարարությունները, Ադրբեջանի պահանջով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումն ու դրա կատարումը: Ունենք հանիրավի կալանավորված ընդդիմադիր լիդերներ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ:

Փոխարենը չունենք «խաղաղության պայմանագիր», չունենք հնարավոր խաղաղության որևէ երաշխավոր: Չունենք ռազմաքաղաքական ամրություն: Չունենք համախմբված հանրություն: Չունենք կայուն և զարգացող իրական տնտեսություն: Չունենք քաղաքական կայունություն: Չունենք դաշնակիցներ: Չունենք որևէ վստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվի Իրանը հնարավորության դեպքում կարող է գազ արտահանել Հայաստան․ Իրանի փոխնախագահ Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն ԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջանում 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Ամենաընթերցվածները