Շուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել

Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման գործընթացում 22 պետական բուհից 17-ում ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4600 ուսանողի վճարումների և տրամադրված փոխհատուցումների հաշվարկման արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։

Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կրկնակի վճարումների հետևանքով, քանի որ վերջիններս պետության և տարբեր կազմակերպությունների տրամադրած փոխհատուցումների մասին պատշաճ չեն տեղեկացվել։

Ծառայությունը բուհերից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ ուսանողների և շահառու կազմակերպությունների տվյալները ճշգրտելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ։

Վերահսկողության ավարտի դրությամբ վերադարձվել է շուրջ 153 մլն դրամ, որից 113 մլն դրամը՝ 1094 ուսանողի, 4 մլն դրամը՝ պետությանը, իսկ 36 մլն դրամը՝ ուսանողների ուսման վարձերը բարեգործական հիմունքներով վճարած կազմակերպություններին։

Մնացած գերավճարների վերադարձման և ուսանողների նույնականացման աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած և միակողմանի ծնողազուրկ ուսանողներին, անչափահաս երեխա ունեցող, երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, մարտական գործողություններին մասնակցած, բարձր առաջադիմություն ունեցող, սահմանամերձ համայնքներում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներին:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա Դպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ Շուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո «Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվի Իրանը հնարավորության դեպքում կարող է գազ արտահանել Հայաստան․ Իրանի փոխնախագահ Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
Ամենաընթերցվածները