Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ֆուտբոլ սիրողները, նույնիսկ չսիրողները, բայց այդ խաղի մասին տեղյակները գիտեն, որ աշխարհում կան ֆուտբոլիստներ, մարզիչներ, նույնիսկ՝ թիմեր, որոնք «հակաֆուտբոլ» են խաղում:

 Ի՞նչ է դա նշանակում խաղադաշտում: Դա նշանակում է, որ նրանք անընդհատ սադրում են մրցակիցներին ու մրցավարներին, անընդհատ կանոնները խախտում են, անհարկի կոպտություններ են թույլ տալիս մրցակիցների նկատմամբ, արհամարհում են ֆուտբոլի գրված ու չգրված օրենքները, ոչինչ չեն ստեղծում խաղի ընթացքում, ընդամենը «քանդում են» մրցակցի խաղը: Հայտնի են նաև դեպքեր, երբ «հակաֆուտբոլ» և «կեղտոտ ֆուտբոլ» դավանող մարզիչն ու թիմը հասել են չեմպիոնության...

Իրականում քաղաքականության մեջ էլ են նման բաներ արտապատկերվում: Քաղաքականության մեջ էլ կան գործիչներ և ուժեր, որոնք ոչ թե պարզապես «հակաֆուտբոլ» կամ «կեղտոտ ֆուտբոլ» են խաղում, այլ «հակաամենինչ» են խաղում: Ու Հայաստանի գործող իշխանությունները դրա վառ օրինակն են: Անընդհատ սադրում են, անընդհատ թքած ունեն օրենքների ու բարոյական նորմերի վրա: Իշխանության լծակները, նրանց հասկացողությամբ, գոյություն ունեն բացառապես այն բանի համար, որ կոպտորեն կիրառվեն իրենց քաղաքական հակառակորդների դեմ: Փաշինյանի ու ՔՊ-ի պարագայում ոչ միայն երկիրը, ամեն ինչ է «հակառակ կողմից»: Կրթությունը լինի, թե տնտեսությունը, իրավունքը լինի, թե նույնիսկ քաղաքային երթևեկությունը: Քննադատո՞ւմ են, ընդդիմադի՞ր են, ընդդիմախո՞ս են, կալանավորե՛լ: Հաղթահարե՞լ են ԱԺ անցողիկ շեմը, ձայները զրոյացնե՛լ, մանդատներ չտա՛լ: Հաղթե՞լ են մրցակիցները ՏԻՄ ընտրություններում, հաղթողներին բանտարկե՛լ, նոր ընտրություններ անցկացնե՛լ...

 Էլ որն ասենք, էլ որը...

Հիշեցնում են չար մեկին, որ ցեխաջուրն ընկնելուց հետո անասելի աղմուկ է բարձրացնում, որպեսզի շուրջը մարդիկ հավաքվեն: Իսկ երբ բազմություն է հավաքվում, ամբողջ ուժով չլմփացնում է այդ ջրափոսում, որպեսզի մնացած բոլորն էլ ցեխոտվեն: Ու հենց միայն դրանից արդեն լավ է զգում...

Թերևս մնում է հուշել, որ Օտյանի «Ընկեր Փանջունին» սատիրա է, այլ ոչ թե ուղեցույց: Կհիշեք. ինչ ջարդում էր, ասում էր՝ «շինեցի»: Իսկ «համոզեցուցիչ փաստարկը» չհամաձայնողի գլխին նետված քարն էր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ Ռուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած Սա արժանի պարտություն չէր․ Զիդան Երևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվել Գյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանը Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակ Մեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստը Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
Ամենաընթերցվածները