Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նոյեմբերի 9-ի նախօրեին տարածաշրջանային իրականության մեջ արձանագրվեց մի զուգահեռ, որն իր խորհրդանշական ծանրությամբ գերազանցում է օրվա բոլոր սենսացիոն վերնագրերը։ Մինչ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում տեսախցիկների առջև ցուցադրաբար «բացում» էր Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված հիվանդանոցը, Երևանում այդ նույն հիվանդանոցը կառուցողը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։

Առաջին հայացքից անկախ թվացող այս երկու իրադարձությունները, ըստ քաղաքական մեկնաբանությունների, միևնույն շղթայի օղակներն են։ Հայկական բարեգործական միջոցներով կառուցված բուժհաստատության՝ Բաքվի կողմից «վերաբացումը» քաղաքական ցուցադրականություն է՝ ուղղված Արցախում հայկական ստեղծարար հետքի յուրացմանն ու ջնջմանը, երբ կյանք պահպանելու համար ստեղծված կառույցը վերածվում է Ադրբեջանի քարոզչական հաղթանակի ցուցափեղկի։ Միևնույն ժամանակ, հիվանդանոցը կյանքի կոչած գործիչը Հայաստանի մայրաքաղաքում հայտնվել է անազատության մեջ այն բանի համար, որ դեմ է արտահայտվել Ադրբեջանի թելադրած սահմանադրական փոփոխությունների օրակարգին և Հայաստանի ինքնիշխանության զիջմանը։

Այս համադրությունը ցույց է տալիս, թե ինչպես են արտաքին պարտադրանքն ու ներքին քաղաքական որոշումները հայտնվել նույն հարթության վրա։ Իրավական ձևակերպումներից անդին ուրվագծվում է հստակ քաղաքական տրամաբանություն, որի շրջանակում թիրախավորվում են այն գործիչներն ու շրջանակները, որոնք փորձում են դիմադրել տարածաշրջանային նոր իրողությունների անվերապահ ընդունմանը։

Ստեփանակերտում Ալիևի «վերաբացած» հիվանդանոցն ու բարերարի կալանավորումը Երևանում դառնում են ներկա պատմական փուլի երկու բևեռները։ Նոյեմբերի 9-ի նախօրեին տեղի ունեցածն ահազանգ է առ այն, որ արտաքին խորհրդանշական յուրացումներն ու ներքին քաղաքական հաշվեհարդարները փոխլրացնում են միմյանց՝ հասարակությանը կանգնեցնելով շատ ավելի խորը մարտահրավերների առաջ, քան առօրյա լրահոսի աղմուկն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները