Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը

Ուկրաինան կստանա ինքնաթիռներ, հրթիռներ, այլ զինամթերք։ 

Մինչև 2026 թվականի ավարտը Ուկրաինան նախատեսում է Բելգիայից ստանալ տասը F-16 կործանիչ, իսկ Ֆրանսիայից՝ երկու Mirage 2000-5F ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը՝ նոյեմբերի 17-ին Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի («Ռամշտայն» ձևաչափ) 37-րդ հանդիպումից հետո։

Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը․

Դանիա - 645 միլիոն եվրո՝ ԱԹՍ-ների, F-16-ների համար նախատեսված զինամթերքի և «ԱԹՍ-ների կոալիցիայի» (PURL) համար, ինչպես նաև լրացուցիչ 200 միլիոն եվրո՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նպատակով։

Գերմանիա - 1 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթ, որը ներառում է IRIS-T համակարգեր, ռադարներ և հրթիռ-ինտերցեպտորներ, ինչպես նաև 300 միլիոն դոլար՝ «ԱԹՍ-ների կոալիցիայի» (PURL) համար։

Նորվեգիա - մոտավորապես 800 միլիոն դոլար, որից 300 միլիոնը՝ ուկրաինական ԱԹՍ-ների, 300 միլիոնը՝ «ԱԹՍ-ների կոալիցիայի» (PURL), իսկ 150 միլիոնը՝ հակաօդային պաշտպանության համար։

Միացյալ Թագավորություն - 240 միլիոն ֆունտ ստերլինգ՝ հրթիռների, հրթիռ-ինտերցեպտորների և ռադարների համար։

Նիդերլանդներ - 500 միլիոն եվրո արժողությամբ ձմեռային փաթեթ, որը ներառում է աջակցություն «ԱԹՍ-ների կոալիցիային» (PURL) և «ԱԹՍ-ների կարողությունների կոալիցիային»։

Բելգիա - 10 միավոր F-16 կործանիչ (կտրամադրվեն մինչև 2026 թվականի վերջ) և 100 միլիոն եվրո՝ «ԱԹՍ-ների կոալիցիայի» (PURL) համար։

Ֆրանսիա - երկու Mirage 2000-5F ինքնաթիռ (մինչև տարեվերջ), GF300 ռադար, AASM Hammer ավիառումբեր և զինամթերք։

Իսպանիա - ավելի քան 400 միլիոն եվրո՝ նախատեսված ԱԹՍ-ների, հրետանային արկերի և IRIS-T հրթիռների համար։

Ֆինլանդիա - երկու օգնության փաթեթ՝ ընդհանուր 291 միլիոն եվրո արժողությամբ, գումարած 40 միլիոն եվրո՝ «ԱԹՍ-ների կոալիցիայի» (PURL) համար։

Կանադա - մինչև 45 միլիոն կանադական դոլար՝ AIM-7, R-73 և R-27 հրթիռների, «FrankenSAM» նախագծերի համար նախատեսված օպտիկական համակարգերի, ինչպես նաև զինամթերքի ձեռքբերման համար։

Շվեդիա - 71 միլիոն դոլար, Պորտուգալիա - 50 միլիոն եվրո՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամի (PURL) միջոցով, Լյուքսեմբուրգ - 25 միլիոն եվրո՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամի (PURL) միջոցով։ Լիտվան նախատեսում է 2027 թվականին 250 միլիոն եվրո հատկացնել որպես ռազմական օգնություն, իսկ Էստոնիան Ուկրաինային աջակցելու համար կտրամադրի իր ՀՆԱ-ի առնվազն 0,25%-ը։

 
դիտվել է 1 անգամ
Լրահոս
Տեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Նոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելու Մինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնել Անձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Արսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկել Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»
Ամենաընթերցվածները