Տեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալություն
Վերջին օրերին տեխնոլոգիական խափանումները, որ ԱՄՆ-ում խաթարել են բազմաթիվ ընկերությունների էլեկտրոնային փոստի աշխատանքը և հանգեցրել հազարավոր չվերթների չեղարկման, ազդել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (NSA) համակարգերի վրա։
Ազգային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ պլանային տեխնիկական սպասարկման ընթացքում իր ցանցում արձանագրվել է «ժամանակավոր խափանում», սակայն կարևորագույն գործառույթները շարունակել են աշխատել։
Խափանումների շարքը, որ ազդել էր նաև բանկային համակարգի վրա, մտահոգություն է առաջացրել նույնիսկ Թրամփի որոշ դաշնակիցների շրջանում։ Նրանք պահանջել են լրացուցիչ պարզաբանումներ։
Ավելի վաղ Թրամփը փորձել էր նվազեցնել տեղի ունեցած միջադեպերի նշանակությունը։
«Երբ դու մեծ ու հզոր ես և շատ փող ունես, նման բաներ պատահում են։ Դա նորմալ է»,- Մանիլայում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մարկո Ռուբիոն ընդունել է, որ տեղի ունեցած միջադեպերը մտահոգիչ են, սակայն պնդել է, որ դրանք միմյանց հետ կապ չունեն։
Նրա խոսքով՝ այս պահին որևէ ապացույց չկա, որ խափանումները պայմանավորված են եղել չարամիտ գործողություններով կամ դիտավորյալ միջամտությամբ։
